ԽԵԴԻՐԱ. «ԵԹԵ ԽԱՂԱՆՔ ՄԵՐ ՈՂՋ ՆԵՐՈՒԺՈՎ, ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ «ՍԻԹԻԻՆ»» - 20 Ноября 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Նոյեմբեր » 20 » ԽԵԴԻՐԱ. «ԵԹԵ ԽԱՂԱՆՔ ՄԵՐ ՈՂՋ ՆԵՐՈՒԺՈՎ, ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ «ՍԻԹԻԻՆ»»
20:00
ԽԵԴԻՐԱ. «ԵԹԵ ԽԱՂԱՆՔ ՄԵՐ ՈՂՋ ՆԵՐՈՒԺՈՎ, ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ «ՍԻԹԻԻՆ»»

«Մեր թիմը շատ բարձրակարգ է, հագեցած է իսկական պրոֆեսիոնալներով:  Ուրախ եմ, որ ես նույնպես իմ դերն ունեմ դրա մեջ»,-նշել է գերմանացին:

ՉԼ-ի խմբային փուլում «Ռեալը» երկրորդ անգամ ուժերը չափելու է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ: Bwin-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Սամի Խեդիրան խոսել է այդ հանդիպման մասին. ««Բորուսիան» ցույց տվեց, թե ինչպես պետք է խաղալ «Սիթիի» դեմ նրանց հարկի տակ` պայքարելով ամեն մի գնդակի համար ու փորձելով քո խաղը թելադրել մրցակցին: Որոշ դասեր քաղելով այդ հանդիպումից, բնականաբար, մեր սեփական խաղն ենք ցուցադրելու, մեր ոճով ենք փորձելու հաղթել: Չենք թողնելու, որ մրցակցի խաղը ստվեր գցի մեր սեփականի վրա: Ամեն ինչ կանենք մեր խաղը թելադրելու համար` դրանով իսկ հաղթելու մեծ նախադրյալներ ստեղծելով»:

«Սիթին» հատկապես վտանգավոր է իր հարձակման գծով: Այս մասին Խեդիրան ասաց. «Կարծում եմ նրանց հարձակվողներից յուրաքանչյուրը չափազանց պրոֆեսիոնալ է միայն հարձակման գոտում գործելու համար: Նրանք կարող են հավասարապես արդյունավետ գործել նաև խաղադաշտի այլ հատվածներում: Ջեկոն, Ագուերոն, Տևեսն ու Բալոտելին հարձակման հիանալի քառյակ են: Ճիշտ է, նրանց բոլորով միասին չեն խաղա, բայց այս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կարող է վճռել խաղի ելքը: Կապ չունի` նրանցից որ մեկն է խաղալու մեր դեմ, պետք է շատ զգոն լինենք ու փորձենք վերահսկել նրանց գործողությունները: Նրանք աշխարհի լավագույն հարձակվողների շարքում են»:

«Արքայական» ակումբում նույնպես խաղում են աշխարհում լավագույնների շարքին դասվող ֆուտբոլիստներ. «Չեմ ուզում առանձնացնել որևէ մեկին: Մեր թիմը շատ բարձրակարգ է, հագեցած իսկական պրոֆեսիոնալներով:  Ուրախ եմ, որ ես նույնպես իմ դերն ունեմ դրա մեջ: «Ռեալը» գնում է միայն բարձրակարգ խաղացողների, ինչի արդյունքում թիմը նման որակ է ունենում»:

Գերմանացի կիսապաշտպանը խոսել է նաև իր անհատական աճի ու մարզավիճակը բարելավելու ձգտման մասին. «Հիմա ինձ ավելի լավ եմ զգում, քան անցած տարիներին, բայց ֆուտբոլիստը երբեք չպետք է ասի` հիմա լավագույն մարզավիճակում եմ: Ֆուտբոլիստը անվերջ աճելու հնարավորություն ունի: Այնուամենայնիվ, կարծում եմ` լավ մակարդակի եմ հասել: Միշտ  պետք է ձգտես բարելավել խաղդ»:

Վերջում Խեդիրային հարցրին, թե ում է համարում այս տարվա ՉԼ-ի գավաթը բարձրացնելու գլխավոր ֆավորիտ. «Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս մրցաշրջանում մի քանի թիմ ֆավորիտ է համարվում, բայց մյուսների հանդեպ արդարացի չէր լինի, եթե հիմա անուններ նշեի: Կարծում եմ` այս տարվա պայքարն ավելի հետաքրքրիր ու լարված է լինելու, քանի որ, ինչպես կարող եք նկատել, մի շարք թիմեր ՉԼ-ն դարձրել են մրցաշրջանի իրենց գլխավոր նպատակը»:

Դիտել են: 374 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz