Տրանսֆերային բյուջե - 2012 - 1 Августа 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Օգոստոս » 1 » Տրանսֆերային բյուջե - 2012
20:34
Տրանսֆերային բյուջե - 2012


Մադրիդի 
«Ռեալի» ղեկավարությունը, կարող է 2012 թվականի ամռանը տնտեսել մոտ 60 մլն եվրո: Սակայն, եթե Ժոզե Մոուրինիոն որոշի ուժեղացնել կազմը, ապա այդ գումարը որոշ չափով կկրճատվի:

Ո՞վ է հեռացել.

Համիդ Ալթինթոփ - Թուրք կիսապաշտպանի գնման հիմնական պատճառը, նրա ` ունիվերսալ լինելն էր: Համիդը 2011 թվականի ամռանը տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» ` անվճար, և չկարողանալով տեղ գրավել թիմի մեկնարկային կազմում ` տեղափոխվեց այլ ակումբ 3.5 մլն եվրոյի դիմաց:

Ֆեռնանդո Գագո -  Նրա անվերջ վնասվածքները ստիպեցին թիմի ղեկավարությանը տրանսֆերի հանել արգենտինացուն: Գագոն 2011 թվականին տեղափոխվեց իտալական «Ռոմա»: Այնտեղ մեկ տարի անցկացնելուց հետո, վերադարձավ «արքայական» ակումբը, որպեսզի տեղափոխվեր այլ ակումբ: Նա մի քանի օր առաջ հեռացավ «Ռեալից», տեղափոխվելով «Վալենսիա» նույն ` 3.5 մլն եվրոյի դիմաց:

Սերխիո Կանալես - «Ռասինգ» ֆուտբոլային ակումբի ամենավառ աստեղերից մեկը, մի քանի ամսով համալրեց «Ռեալի» շարքերը, այնուհետև «Վալենսիա»: Նախորդ մրցաշրջանում նա ստացավ ծնկի լուրջ վնասվածք, ինչը ստիպեց իսպանացուն բաց թողնել մրցաշրջանի մեծ մասը: 2012 թվականին Սերխիոն պետք է վերադառնար «Ռեալ Մադրիդ», սակայն կողմերի միջև ընթացած բանակցությունների արդյունքում, Կանալեսը պաշտոնապես տեղափոխվեց «Վալենսիա» ` երկու տարի անց վերադառնալու հնարավորությամբ: Տրանսֆերի արժեքը կազմեց ` 7.5 մլն եվրո: 

Պեդրո Լեոն - Պեդրո Լեոնը տեղափոխվելով «Ռեալ Մադրիդ», չկարողացավ իր ուրույն տեղը գտնել «արքայական» ակումբում:  Նրա համար ամեն-ինչ վատ դասավորվեց այն ժամանակ, երբ թիմը գլխավորեց Ժոզե Մոուրինիոն: Պորտուգալացին անցավ վճռական գործողությունների, և Լեոնը հեռացավ թիմից: Նա, արդեն երկու տարի է, ինչ հանդես է գալիս «Խետաֆեի» կազմում, և դժվար թե վերադառնա Մադրիդ:

Ո՞վ կարող է լքել ակումբը.

Ռիկարդո Կակա - Նրա չափից դուրս բարձր աշխատավարձը, ստիպում է ակումբի ղեկավարությանը տրանսֆերի հանել բրազիլացուն: Նա կարող է դեռ օգնել Եվրոպական այլ ակումբների, սակայն «Ռեալում» նա տեղ չունի ` Մեսութ Օզիլի փայլուն խաղի արդյունքում:

Նուրի Շահին - Հենակետային կիսապաշտանը տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ», որպեսզի ուժեղացներ թիմի կենտրոնական գոտին: Սակայն նրա ստացած վնասվածքները տապալեցին և ֆուտբոլիստի և ակումբի սպասելիքները: Չստացված մրցաշրջան, ոչ հստակ հեռանկարներով:

Լասսանա Դիարրա - Պորտուգալացի մասնագետը չի կողմնորոշվում Դիարրայի ապագայի հարցում: Մոուրիոնին Լասսին չի տեսնում մեկնարկային կազմում, սակայն մեկտեղ հույսեր է կապում նրա հետ: Սակայն, Մոդրիչի գալստից հետո, նա կարող է տեղափոխվել ակումբ, մասնավորապես Մոսկվայի «Սպարտակ»:

Ո՞վ կարող է համալրել ակումբը.

Լուկա Մոդրիչ -  Լուկան հրաժարվում է մարզվել թիմի հետ: Նա ցանկանում է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»: Ըստ էությամբ, եթե Մոդրիչը տեղափոխվի «Ռեալ», ապա պետք է հանդես գա մեկնարկային կազմում, քանի որ Ժոզե Մոուրինիոն այսպիսի խաղացողի համար բարձր  վճարելու դեպքում, չի թողնի պահեստայինների նստարանին:

Մայկոն - Բրազիլացի ֆուտբոլիստը համարվում են պաշտանության աջ եզրի ամրացում: Ժոզե Մոուրինիոյի գալստից հետո, Մայկոնը անընդատ պնդում է, որ ցանանում է տեղափոխվել «արքայական» ակումբ: Բրազիլացին շատ լավ է ճանաչում Ժոզե Մոուրինիոյին, և հենց պորտուգալացու օրոք, Մայկոնը կարողացավ անցկացնել իր կարիերայի ամենալավ տարիները:
Դիտել են: 497 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 1
1 Wednesday   (26.10.2012 16:23)
A litlte rationality lifts the quality of the debate here. Thanks for contributing!

Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz