Տրանսֆերային ամառ-2012. «Ռեալ» [Վիդեո] - 26 Сентября 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Սեկտեմբեր » 26 » Տրանսֆերային ամառ-2012. «Ռեալ» [Վիդեո]
14:04
Տրանսֆերային ամառ-2012. «Ռեալ» [Վիդեո]

Իսպանիա, «Ռեալ»

2011/12թթ. մրցաշրջանում «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ի վերջո, կարողացավ հասնել իր նպատակին՝ ստեղծել թիմ, մեքենա, որի յուրաքանչյուր ֆուտբոլիստ, յուրաքանչյուր մասնիկ, գիտի իր առաջադրանքն ու հստակ կատարում է այն: Այդ են վկայում վաստակած 100 միավորներն ու 38 խաղում խփած 121 գոլերը: Թիմը մի շարք ռեկորդներ սահմանեց երկրի ներքին առաջնությունում, իսկ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում պայքարից դուրս մնաց կիսաեզրափակիչ փուլից՝ Մյունխենի Բավարիա»-ին զիջելով 11 մ հարվածաշարի արդյունքում: Թվում էր՝ թիմը համալրման կարիք չունի, քանի որ մեքենան գործում էր գրեթե անթերի, սակայն Մոուրինյոն այլ կարծիքի էր:

Լուկա Մոդրիչ

«Ռեալ»-ը պահեստայինների շատ երկար նստարան ունի, թիմում շատ մեծ մրցակցություն կար հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար, սակայն կային «դետալներ», որոնք կատարում էին ամենապատասխանատու աշխատանքներից մեկը, բայց չէին առանձնանում կայունությամբ, իսկ արժանի փոխարինողներ չկային: «Ռեալ»-ն իրականացրեց 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ամենահնչեղ գործարքներից մեկը: «Արքայական ակումբ» տեղափոխվեց Լոնդոնի «Տոտենհեմ»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի առաջատար Լուկա Մոդրիչը:

Մոդրիչը, միանշանակ, հենակետային չէ: Նա չի փոխարինի նաև Խաբի Ալոնսոյին, որն իր դիրքում լավագույններից է ոչ միայն Իսպանիայում, այլև ամբողջ աշխարհում: Օզիլի անկայուն խաղը չէր կարող գոհացնել Մոուրինյոյին, իսկ Կական այդպես էլ չկարողացավ ցուցադրել իր լավագույն որակները: Այժմ փլեյմեյքերի դիրքի համար լուրջ պայքար է ծավալվել: Անհրաժեշտության դեպքում խորվաթը կարող է փոխարինել նաև Անխել դի Մարիային, իսկ հանդիպման ընթացքում դիրքային փոփոխություններ կատարել Օզիլի հետ՝ կենտրոնում և աջ եզրում: Մոդրիչը կարող է խաղալ նաև Ալոնսոյի դիրքում, եթե իսպանացին վնասվածք ստանա: Լուկան հաջողությամբ կարող է խաղային զույգ կազմել «Ռեալ»-ի «քանդող» հենակետայիններից մեկի (Խեդիրա, Էսիեն) հետ և կատարել «քանդող-կառուցող» հենակետայինի (ինչպես Ալոնսոն) դեր, քանի որ Մոդրիչը, ի տարբերություն Օզիլի, կարող է նաև հաջողությամբ պաշտպանվել (բնականաբար ոչ այնքան հաջող, որքան Ալոնսոն):

«Ռեալ»-ը Մոդրիչի տրանսֆերի դիմաց «Տոտենհեմ»-ին վճարեց 38 մլն եվրո, ֆուտբոլիստի հետ ստորագրեց 5 տարվա պայմանագիր, ըստ որի՝ խորվաթ կիսապաշտպանը ստանալու է 4.5 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Իր նոր ակումբում Մոդրիչը հանդես է գալիս 19 համարի մարզահագուստով: «Բանակցությունները շատ բարդ ընթացք ունեցան, սակայն, ի վերջո, ես հայտնվեցի «Ռեալ»-ում, ինչի կապակցությամբ շատ երջանիկ եմ: Մեծ պատիվ է պաշտպանել աշխարհի լավագույն ակումբի պատիվը: Նպատակս ակումբի մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելն է: Գիտեմ, որ դրան հասնելու համար պետք է շատ աշխատել, բայց զգում եմ, որ պատրաստ եմ դրան»,- հայտարարել է կիսապաշտպանը:

Մոդրիչը «Ռեալ»-ի կազմում իր նորամուտը նշեց օգոստոսի 30-ին՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ 83-րդ րոպեին փոխարինելով Մեսութ Օզիլին. մրցակիցը կատալոնական «Բարսելոնա»-ն էր: Խորվաթը խաղադաշտ դուրս եկավ հենց այն ժամանակ, երբ հակառակորդը նախապատրաստում էր գրոհների վերջին ալիքը՝ խաղը փրկելու նպատակով. անհրաժեշտ էր գնդակ պահել: Չնայած խաղադաշտում անցկացրած կարճատև ժամանակահատվածին, Մոդրիչն իր շքեղ խաղով գրավեց «Ռեալ»-ի երկրպագուների ուշադրությունը: 27-ամյա կիսապաշտպանը կարող էր նաև գոլի հեղինակ դառնալ, սակայն հարվածը նպատակակետին չհասավ: Հաջորդ խաղում «Ռեալ»-ն իր ուժերը չափեց «Գրանադա»-ի հետ, իսկ Մոդրիչը մեկնարկային կազմում էր (Օզիլը մնացել էր պահեստայինների նստարանին և փոխարինման դուրս եկավ միայն 58-րդ րոպեին): Իսպանիայի գործող չեմպիոնը 3:0 հաշվով հաղթանակ տարավ այդ խաղում:

Մայքլ Էսիեն

Լասա Դիարան չցանկացավ մնալ «Ռեալ»-ում, քանի որ ցանկանում էր մշտական տեղ ունենալ թիմի մեկնարկային կազմում: Ֆրանսիացին պայմանագիր ստորագրեց Մախաչկալայի «Անժի»-ի հետ: Տրանսֆերային պատուհանի փակումից րոպեներ առաջ Իսպանիայի գործող չեմպիոնը վարձակալեց Լոնդոնի «Չելսի»-ի հենակետային Մայքլ Էսիենի տրանսֆերը: Գանացին, ում իրավունքների ձեռքբերման դիմաց 2005 թվականին «Չելսի»-ին «Լիոն»-ին 24 մլն ֆունտ էր վճարել, կրկին միացավ իր վաղեմի բարեկամ Ժոզե Մոուրինյոյին, ում հետ աշխատելու տարիներին մեծ հաջողությունների է հասել: «Ես երջանիկ եմ, քանի որ «Ռեալ»-ի պես մեծ ակումբին միանալու հնարավորություն եմ ստացել: Մոուրինյոն կարծես հայր լինի ինձ համար: Նա գիտի իմ բոլոր ուժեղ և թույլ կողմերը: Նա շատ լավ է ճանաչում իր բոլոր ֆուտբոլիստներին և մեծ հոգեբան է: Ուրախ եմ, որ նման հնարավորություն եմ ստացել»,- ասել է Էսիենը: Նա «Ռեալ»-ում հանդես է գալիս 15 համար մարզահագուստով: ՉԼ գավաթի խաղարկության մեկնարկային խաղում («Մանչեսթեր Սիթի»-ի հետ, 3:2) Էսիենը «Ռեալ»-ի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին:

Առաջին թիմին է միացել «Ռեալ»-ի ակադեմիայի ներկայացուցիչ Ալվարո Մորատան:

Հեռացել են

Ամենամեծ կորուստը Լասի՝ «Անժի» տեղափոխությունն էր, որի դիմաց իսպանական թիմը 5 մլն եվրո ստացավ: Ակումբը լքել են նաև Էստեբան Գրաներոն (ՔՓՌ, 8 մլն եվրո), Նուրի Շահինը («Լիվերպուլ», վարձավճար, 3 մլն եվրո), Սերխիթ Կանալեսը («Վալենսիա», 8 մլն եվրո), Ֆերնանդո Գագոն («Վալենսիա», 3.5 մլն եվրո), Համիթ Ալթինթոփը («Գալաթասարայ», 3.5 մլն եվրո), Ռոյստոն Դրենտեն (ազատ գործակալ):

Ծախս՝ 40 մլն եվրո, եկամուտ՝ 31 մլն եվրո:

                                  Վիդեո


Դիտել են: 468 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz