Տուրից հետո: Արդեն 82 գոլ - 17 Апреля 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Ապրիլ » 17 » Տուրից հետո: Արդեն 82 գոլ
00:05
Տուրից հետո: Արդեն 82 գոլ
ուրից հետո: Արդեն 82 գոլ

«Ռեալը» և «Բարսելոնան» կամային հաղթանակներ են տանում, «Էսպանյոլը» ջախջախում է «Վալենսիային», «Մալագան» բաց է թողնում իր հնարավորությունը, Արտուր Պետրոսյանը պատմում է Լա Լիգայի 34-րդ տուրի մասին:

Դժվար է հիշել մի տուր, որտեղ միասին Ռոնալդուն և Մեսսին աչքի չընկնեին: Երկուսով նրանք խփել են արդեն 82 գոլ, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը ավելի շատ է աչքի ընկել քան օրինակ «Խետաֆեն» կամ «Բետիսը», որոնք հեռու են առաջնության ետնապահ կոչվելուց: 34-րդ տուրը ևս բացառություն չդարձավ, չնայած «Ռեալը» և «Բարսելոնան» ստիպված եղան լինել պարտվողի դերում, ինչը նույնպես հազվադեպ է լինում:

Ընդհանրապես, «Արքայական ակումբը» հաճախ թույլ է տալիս մրցակցին առաջինը աչքի ընկնել, երևի այդպես ավելի հետաքրքիր է: Իհարկե ոչ ոք չէր սպասում որ «Ռեալը» պետք է խաղա ամբողջ ուժով, քանի որ արդեն երեքշաբթի սպիտակները պետք է խաղան «Բավարիայի» դեմ, սակայն «Սպորտինգը ևս չէր ուզում և արժանի չէր պարտության: Առաջին խաղակեսի առաջին 30 րոպեներում «Ռեալը» ընդհանրապես չգիտեր թե ինչպես մոտենալ Խուան Պաբլոյի դարպասին: Սերխիո Ռամոսը և Պեպեն անհատական շատ ուժեղ պաշտպաններ են, բայց միասին հաճախ սխալներ են թույլ տալիս: «Սպորտինգի» դեմ խաղում դա ներելի է, բայց եթե դա կրկնվի ՉԼ-ի կիսաեզրափակչում կամ եզրափակչում, դժվար թե «Ռեալը» կարողանա հաղթել այն: Առաջին խաղակեսում «Ռեալին» հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը, իսկ առաջին խաղակեսից հետո կատարված փոփոխությունները ցույց տվեցին Մոուրինյոյի վարպետությունը: Կալյեխոնը և Շահինը չկարողացան վստահության արժանանալ, իսկ Բենզեմայի և Դի Մարիայի դեմքում ընդհակառակը: Հաղթական գնդակին ստիվախ եղանք սպասել մինչև 73-րդ րոպեն, և նրա հեղինակը դարձավ, իհարկե, Կրիստիանո Ռոնալդոն: «Ռեալի» դժվարին հաղթանակ, որտեղ թիմը ավելի շատ ուժ ծախսեց քան պլանավորել էր:

«Բարսելոնան» նույնպես առաջինը գնդակ բաց թողեց «Սյուտատ դե Վալենսիա» մարզադաշտում, բայց «Լևանտեն» հաղթական հաշիվը պահելուն պատրաստ չէր: Մեսսին ինչպես և Ռոնալդուն լավ խաղ ցուցադրեց և դարձավ երկու գոլի հեղինակ: Պարտվելով առաջին խաղակեսը Գվարդիոլան կրկին տակտիկական փոփոխությունների դիմեց և թիմը սկսեց խաղալ շատերի համար անսովոր 3-3-4 տակտիկայով, որը տվեց իր արդյունքը:

Տուրի մնացած խաղերի արդյուները ստորև`

14/04/12 22:00 Ռեալ Մ. 3 - 1 Սպորտինգ
15/04/12 00:00 Լևանտե 1 - 2 Բարսելոնա
15/04/12 14:00 Էսպանյոլ 4 - 0 Վալենսիա
15/04/12 18:00 Սարագոսա 1 - 0 Գրանադա
15/04/12 18:00 Բետիս 1 - 0 Օսասունա
15/04/12 18:30 Մալագա 1 - 1 Ռ.Սոսյեդադ
15/04/12 18:00 Վիլյառեալ 1 - 1 Ռասինգ
15/04/12 20:00 Ա. Բիլբաո 1 - 0 Մալյորկա
15/04/12 23:00 Ռ. Վալեկանո 0 - 1 Ատ.Մադրիդ
16/04/12 23:00 Խետաֆե -:- Սևիլիա


Դիտել են: 378 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz