ՌՈԲԵՐՏՈ ԿԱՌԼՈՍԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԴԵՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԽԱՂԻՆ - 28 Мая 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Մայիս » 28 » ՌՈԲԵՐՏՈ ԿԱՌԼՈՍԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԴԵՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԽԱՂԻՆ
23:32
ՌՈԲԵՐՏՈ ԿԱՌԼՈՍԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԴԵՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԽԱՂԻՆ


Ռոբերտո Կառլոսը հաստատել է իր մասնակցությունը Corazón Classic Match 2012 բարեգործական խաղին, որը կկայանա կիրակի օրը:

Բրազիլացին ամենավառ անհատականություններից մեկն է, որը կմասնակցի այդ խաղին: Նա 11 մրցաշրջան է անցկացրել Ռեալում և պաշտոնական խաղերում չորս անգամ հանդիպել է Մանչեսթեր Յունայթեդին: Առաջին երկուսը տեղի են ունեցել 1999/00 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, իսկ մյուս երկուսը` 2002/03 մրցաշրջանի 1/8 եզրափակիչում:

Փետրվար ամսին Ռոբերտո Կառլոսն այցելել էր Իսպանիա և Սիուդադ Ռեալ Մադրիդում ներկա էր գտնվել առաջին թիմի մարզմանը: Այնտեղ նա հանդիպել է Կասիլյասին, Ռամոսին, Մարսելոյին և Իգուայինին: Ժամեր անց նա կատարեց Լևանտեի դեմ հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը: Ֆլորենտինո Պերեսը նրան հանձնեց Սոտերո Արանգուրենի և Ալբերտո Մաչիմբառենայի քանդակը, ապա Արքայական ակումբի նախկին ֆուտբոլիստը խաղին հետևեց պատվավոր հյուրերի համար նախատեսված վայրից: 

11 մրցաշրջան Ռեալում

Ռեալում անցկացրած 11 մրցաշրջանները նա զուգակցել է Բրազիլիայի հավաքականի ելույթների հետ: Այդ ընթացքում նա չորս անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ` Իսպանիայի սուպերգավաթակիր, երկու անգամ նվաճել է Միջմայրցամաքային գավաթը և երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: 

Ռոբերտո Կառլոսը ընդմիշտ կհիշվի Արքայական ակումբի երկրպագուների կողմից: Բրազիլացին առանձնանում էր իր խելամիտ գործողություններով, ֆանտաստիկ արագությամբ և հուժկու հարվածներով, որոնց արագությունը հասնում էր մինչև 140 կմ/ժ-ի:  Ֆիզիկական փայլուն տվայլները նրան թույլ էին տալիս վերահսկել ձախ եզրը ողջ երկայնքով` մասնակցելով ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական գործողություններին: 

2007 թվականին նա հեռացավ Ֆաբիո Կապելլոյի գլխավորած Ռեալից: Ուշագրավ է, որ նույն այս մարզչի գլխավորությամբ էր տեղի ունեցել նրա նորամուտը Ռեալի կազմում: Հեռանալուց առաջ Կառլոսը հրաժեշտ տվեց` ևս մեկ չեմպիոնական տիտղոս նվաճելով: Նա արքայական ակումբից հեռացավ մեծ հաջողություններ արձանագրելուց հետո.

Ռոբերտո Կառլոսի նվաճումները Ռեալի կազմում.

-3 Չեմպիոնների լիգա

-4 Իսպանիայի առաջնություն

-2 Միջմայրցամաքային գավաթ

-1 Եվրոպայի սուպերգավաթ

-3 Իսպանիայի սուպերգավաթ

ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԽԱՂԻՆ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ

Ռեալ Մադրիդ. Բույո, Կոնտրերաս, Իլգներ, Ռոբերտո Կառլոս, Չենդո, Ռոխաս, Վելասկո, Հիերո, Սաբիդո, Սանչիս, Ֆեռնանդո Սանս, Ռամիս, Կարանկա, Գարսիա Կորտես, Ռեդոնդո, Էլգուերա, Զիդան, Մարտին Վասկես, Ֆիգու, Բուգրագենյո, Ամավիսկա, Ալֆոնսո, Իվան Պերս, Սանտիլյանա և Մորիենտես:

Մանչեսթեր Յունայթեդ. Էնդի Քոուլ, Բրայան Ռոբսոն, Կլեյտոն Բլեքմոր, Դենիս Իրվին, Դայոն Դաբլին, Դուայթ Յուրք, Էդվին վան դեր Սար, Յաապ Ստամ, Յեսպեր Բլոմքվիստ, Լի Մարտին, Լի Շեյրփ, Քուիթոն Ֆորչուն, Ռայմոնդ վան դեր Գոուվ, Ռոննի Ջոնսոն, Ռոյ Քին և Թեդդի Շերինգհեմ:



Դիտել են: 344 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz