«ՌԵԱԼ»-Ը 25 ՄԼՆ ԵՎՐՈ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԿԱԿԱՅԻ ՀԱՄԱՐ - 19 Января 2013 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2013 » Հունվար » 19 » «ՌԵԱԼ»-Ը 25 ՄԼՆ ԵՎՐՈ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԿԱԿԱՅԻ ՀԱՄԱՐ
17:04
«ՌԵԱԼ»-Ը 25 ՄԼՆ ԵՎՐՈ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԿԱԿԱՅԻ ՀԱՄԱՐ

Կակայի ապագան դեռևս քննարկվում է «Սանտիագո Բեռանեբու»-ի գրասենյակում: Բրազիլացի խաղացողը ցանկանում է լքել ակումբը, քանի որ խաղալու շանս չի ստանում, ու Մոուրինյոն էլ դեմ չէ: Սրանք երկու գործոններ են, որ կարող են նպաստել գործարքի կայացմանը: Այնուամենայնիվ, Կակայի հարցը բարդ լուծվողներից է, քանի որ «Ռեալ»-ը մեծ գումար է պահանջում նրա տրանսֆերի համար՝ 25 մլն եվրո:

Չնայած «Ռեալ»-ը հայտարարել է, որ Կակայի ցանկության դեպքում պատրաստ է բաց թողնել նրան, այնուամենայնիվ Ֆլորենտինո Պերեսը չի պատրաստվում գրոշների դիմաց բաց թողնել այն խաղացողին, որի համար ժամանակին հսկայական գումարներ է ծախսել:

Անցած շաբաթ «Ռեալ»-ը մերժել է «Լոս Անջելես Գելաքսի»-ի առաջարկը, քանի որ ամերիկյան ակումբը չէր հասել 25 մլն եվրոյի նշակետին, որը ակումբը պահանջում : Կական, որ գրեթե խաղադաշտ դուրս չի գալիս, ցանկանում էր տեղափոխվել MLS, սակայն «Ռեալ»-ի ղեկավարությունը փակեց այդ ուղին նրա համար:

«Գելաքսի»-ն, որ դեռևս ամռանն էր ցանկանում ձեռք բերել Կակային, շատ է զարմացել «Ռեալ»-ի նման կտրուկ պատասխանից: «Գելաքսի»-ն նույնպես կտրուկ պատասխան է տվել՝ չներկայացնելով նոր առաջարկը:

Այդ օրվանից հետո ամերիկյան ակումբը այլևս չի կապնվել «Ռեալ»-ի հետ, չնայած ԱՄՆ-ում շատ են ցանկանում տեսնել «Ռեալ»-ի կիսապաշտպանին:

Դրությունը շատ բարդ է.
Հակառակ նրան, ինչ շատ երկրպագուներ կարող են մտածել, Կական գոհ չէ այն իրավիճակից, որում նա գտնվում է: Կական սովոր չէ պահեստայինների նստարանին նստելուն, որտեղ նա այս մրցաշրջանում ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան խաղադաշտում:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ Կական վստահ էր, որ կկարողանա ապացուցել Մոուրինյոյին իր օգտակարության մեջ, սակայն ամիսներն անցնում են, բայց Մոուրինյոն շարունակում է չվստահել բրազիլացուն:

Կական, որ մարզվել է թե՛ «Կաստիլյա»-ի, թե՛ հիմնական թիմի հետ, վերջին մեկուկես տարում վնասվածք չի ունեցել ու նույնիսկ հրավիրվել է Բրազիլիայի հավաքական: Այնուամենայնիվ, Կական առաջնությունում շատ հազվադեպ է խաղադաշտ դուրս գալիս ու նույնիսկ քիչ է խաղում գավաթի խաղարկությունում: Նա երկու գոլ է խփել բոլոր մրցաշարերում միասին:

«Վալենսիա»-ի դեմ խաղը պահեստայինների նստարանին սկսելը վերջին կաթիլն է Կակայի համբերության բաժակում: Նա արդեն վստահ է, որ ինչ էլ անի, չի կարողանա համոզել Ժոզե Մոուրինյոյին:

Դիտել են: 426 | Վարկանիշը: 5.0/1
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz