ՌԱՈՒԼԸ ՀԱՄԱՐՎՈԻՄ է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԻՍՊԱՆԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ - 2 Апреля 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Ապրիլ » 2 » ՌԱՈՒԼԸ ՀԱՄԱՐՎՈԻՄ է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԻՍՊԱՆԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
00:16
ՌԱՈՒԼԸ ՀԱՄԱՐՎՈԻՄ է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԻՍՊԱՆԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ


«Ռաուլը բոլոր ժամանակների իսպանացի ամենակարևոր ֆուտբոլիստն է: Նա լավագույնն է, միշտ էլ լավագույնն է եղել»,- իր վերջին հարցարզրույցի ընթացքում հայտարարել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Նա միակը չէ, որ այս կարծիքին է: AS.com-ի կազմակերպած հարցման արդյունքում քվեարկողների 72%-ը համակարծիք է Գվարդիոլայի հետ: Ըստ նրանց՝ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստն ու ավագը և «Շալկեի» ներկայիս հարձակվողը լավագույնն է իսպանական ֆուտբոլի պատմության մեջ: 

34 տարեկան հասակում Ռաուլը շարունակում է տպավորիչ խաղ ցուցադրել՝ փայլելով ամբողջ Եվրոպայի առջև: «Վելտինս Արենա» մարզադաշտում կայացած «Ատլետիկի» դեմ խաղում Ռաուլը երկու գեղեցիկ գոլ հեղինակեց: Բացի այդ, աչքի ընկավ արդյունավետ փոխանցումներով, տպավորիչ անցումներով՝ կրկին ապացուցելով, որ դեռ կարող է զարմացնել շատերին: Խաղն արվատվեց «Ատլետիկի» 2-4 հաշվով հաղթանակով՝ գրեթե լուծելով Եվրոպայի լիգայի հաջորդ փուլի ուղեգիրը, բայց այս ամենը չխամրեցրեց Ռաուլի փայլուն խաղը: 

AS.com-ի հարցման 106021 մասնակիցների 72%-ը կարծում է, որ Ռաուլը իսպանական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է: «Շալկեի» հարձակողը 17 գնդակ է հեղինակել ընթացիկ մրցաշրջանում՝ ավելի շատ, քան Վիսենտե դել Բոսկեի կողմից հավաքական հրավիրվող ֆուտբոլիստները, օրինակ՝ Տոռեսը(7) կամ Նեգրեդոն (9): 

Ռաուլի նվաճումներն, անշուշտ, իրենց դերն են ունեցել Գվարդիոլայի ու AS-ի ընթերցողների կարծիքի ձևավորման հարցում: «Ռեալի» լեգենդն իր տիտղոսների շարքում ունի ՉԼ-ի 3, Լա լիգայի 6, Միջմայրցամաքային 2 գավաթ, Եվրոպայի Սուպերգավաթ, Իսպանիայի 4 Սուպերգավաթ, որոնք բոլորն էլ նվաճել է «արքայական» թիմի կազմում: Իսկ «Շալկեի» հետ միասին նվաճել է Գերմանիայի գավաթ ու Սուպերգավաթ: 

Ռաուլը եվրոպական մրցաշարերի լավագույն հարձակվողն է՝ 76 գոլով, և Իսպանիայի երկրորդ ռմբարկուն՝ Դավիդ Վիլյայից հետո, որը նրան վերջերս գերազանցեց: Իսպանիայի ազգային հավաքականում 102 խաղ անցկացնելուց ու 44 գնդակ խփելուց հետո՝ 2006թ. սեպտեմբերի 6-ին կայացած հանդիպումը վերջինն էր Ռաուլի համար հավաքականի կազմում: Իսպանիան պարտություն կրեց Իռլանդիայի հավաքականի կողմից, ինչից հետո գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը որոշեց երիտասարդեցնել թիմի կազմը, որը հետագայաում դարձավ Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն: 

Դիտել են: 410 | Վարկանիշը: 5.0/1
Բոլոր Մեկնաբանությունները: 2
2 Lavrent   (05.04.2012 21:57)
Urish kar&iq cher el kara liner.

1 AdminN1   (02.04.2012 00:24)
cool cool cool

Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz