Գլխավոր » 2012 » Օգոստոս » 24 » Ռոնալդուի նոր ռեկորդը
23:25 Ռոնալդուի նոր ռեկորդը |

Կրիշտիանո Ռոնալդուն շարունակում է նորանոր ռեկորդներ սահմանել «Ռեալի»
կազմում: Երեկ «Նոու Կամպում» խփած գոլով նա դարձավ առաջին ֆուտբոլիստը
«Ռեալի» պատմության մեջ, ում հաջողվել է այդ մարզադաշտում հավերժական
մրցակցի՝ «Բարսելոնայի» դեմ 4 հաջորդական խաղերում գոլի հեղինակ դառնալ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այս շարքը սկսվեց նախորդ տարվա սուպերգավաթային հանդիպումից (2:2):
Երկրորդը Արքայական գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի խաղն էր (2:2),
երրորդը՝ Լա լիգայի հիշարժան խաղը (1:2), երբ Ռոնալդուի գոլը գրեթե
ապահովեց չեմպիոնական տիտղոսը մադրիդցիների համար:
Երեկ էլ Ռոնալդուն աչքի ընկավ 4-րդ անգամ անընդմեջ՝ բացելով խաղի հաշիվը:
|
Դիտել են: 823
| Վարկանիշը: 5.0/1 |
Բոլոր Մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
|