Գլխավոր » 2012 » Հունիս » 6 » Ռոնալդու.Սա իմ կյանքի լավագույն ժամանակաշրջանն է:
13:03
Ռոնալդու.Սա իմ կյանքի լավագույն ժամանակաշրջանն է:
Այսպիսի ակումբին Մոուրինյոյի նման մարզիչ է պետք: Կարծում եմ՝ ակնհայտ է,
որ «Ռեալ Մադրիդը» չէր նվաճի այդքան շատ տիտղոսներ առանց նրա»:«Մենք փոխել
ենք «Բարսելոնայի» դեմ մեր խաղաոճը և վստահ եմ, որ այժմ ավելի լավ
մարզավիճակում ենք գտնվում: Շատ դժվար է մրցակցել «Բարսելոնայի» նման թիմի
հետ, բայց, այնուամենայնիվ, մենք 9 միավորով առաջատար էինք և կարողացանք
հաղթել «Կամպ Նոուում»: Մենք բացառիկ մրցաշրջան անցկացրեցինք թե´ անհատապես
և թե´ հավաքականորեն»:«Սա իմ կյանքի լավագույն ժամանակաշրջանն է:
Կցանկանայի շարունակել նույն ոգով և հաճույք ստանալ մադրիդիստների հետ,
քանի որ իմ կապը նրանց հետ վերջին ամիսների ընթացքում ավելի է ուժեղացել:
Ես նրանց հետ շատ մոտ եմ, այդ իսկ պատճառով կցանկանայի երկար ժամանակ մնալ
այստեղ: «Խոստանում եմ, որ կփորձեմ ավելի լավ հանդես գալ: Միգուցե
չկարողանամ ավելի շատ գոլերի հեղինակ դառնալ, սակայն կփորձեմ ավելի շատ
փոխանցումներ կատարել: Ճիշտ է ամեն անգամ ավելի դժվար է լինում, սակայն ես
միշտ փորձում եմ անել առավելագույնը: Հուսեյն Բոլթը 9.58 վարկյանում 100
մետր է վազել, և նրա համար գործնականորեն անհնար կլինի գերազանցել իր իսկ
ռեկորդը, սակայն համոզված եմ, որ նա կփորձի ամեն ինչ անել դրա համար»:«Ես
այդքան էլ մտահոգված չեմ «Ոսկե Գնդակի» համար, քանի որ ինձ համար
ամենակարևորը Լա լիգայի հաղթանակն էր: «Ռեալ Մադրիդի» որոշ ֆուտբոլիստներ և
ես նույնպես արժանի էինք այդ մրցանակին և չեմ կարող թաքցնել, որ շատ
կցանկանայի նվաճել այդ տիտղոսը, քանի որ դա մեծագույն պատիվ է
յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար»:Ցանկանում եմ ցույց տալ իմ մեծ սերը դեպի
այս համազգեստը և առավելագույնն անել թիմի համար»: