«Ռեալը» կարող էր միանալ Կատալոնիայի Ֆուտբոլի Ֆեդերացիային - 19 Апреля 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Ապրիլ » 19 » «Ռեալը» կարող էր միանալ Կատալոնիայի Ֆուտբոլի Ֆեդերացիային
23:12
«Ռեալը» կարող էր միանալ Կատալոնիայի Ֆուտբոլի Ֆեդերացիային




1936 թվական: Իսպանիայում դաժան, եղբայրասպան պատերազմի սկիզբը: Քաղաքացիական պատերազմ, որը բաժանեց երկիրը մի քանի մասի: Պատերազմ իշխող հանրապետական դեմոկրատների և նրանց միջև ովքեր դեմ էին դեմոկրատ հանրապետականներին:

Ինչպես և բոլոր կոնֆլիկտների ժամանակ, նորմալ առօրյա կյանքը դառնում է անհնարին: Ֆուտբոլը դառնում է այդպիսի զոհերից առաջինը: Ազգային առաջնությունը վերացվեց, այն բանի պատճառով, որ վտանգավոր էր ֆուտբոլիստների տեղաշարժը մի քաղաքից մյուսը, որոնք գտնվում էին տարբեր զինված ուժերի հսկողության ներքո: Թիմերը մասնակցում էին միայն շրջանային առաաջնություններին ինչպիսիք էին Վալենսիան և Կատալոնյան, որտեղ այդ քաոսը չէր հասել այնքան, որքան հարավային Իսպանիայում և Մադրիդում:

Պատերազմի սկզբում «Ռեալ Մադրիդը» այն թիմերից է, որը ամենաշատը տուժեց և չէր կարողանում մասնակցել որևէ առաջնությունում: «Ռեալի» ղեկավարներից մեկի, Պաբլո Հերնանդես Կորոնադոյի մոտ միտք ծագեց: Որպեսզի թիմը չկորցներ մարզավիճակը, նա դիմեց Կատալոնիայի Ֆուտբոլի Ֆեդերացիային, «Մադրիդին» ևս գրանցել Կատալոնիայի շրջանային առաջնությանը մասնակցելու, որը պետք է սկսվեր 1936 թվականի հոկտեմբերի 4-ին:

Կարոնադոն բանակցությունների համար Կատալոնիա ուղարկեց «Ռեալի» մարզիչ Պակո Բրուին, կատալոնացուն, ում շատ հարգում էին հարգում Կատալոնիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայում: Այդ նորությունը ընդունեցին գրեթե բոլոր կատալոնական թիմերը, որոնց թվում «Էսպանյոլը», «Սաբադելը» և «Բադալոնը»:

«Էսպանյոլի» ղեկավարությունը անգամ առաջարկեց «Ռեալին» մարզվել իր դաշտում: Կատալոնիայի պրոֆեսյոնալ ֆուտբոլիստների ասոցացիան նույնպես ողջունեց այդ միտքը երկու պատճառով: Առաջինը մարդասիրական նպատակներն էին, օգնել «Մադրիդին» թիմի այդ դժվար ժամանակում: Իսկ երկրորդը նրանք մտածում էին, որ «Ռեալի» մասնակցությունը առաջնությանը մեծ հետաքրքրություն կառաջացնի աշխարհու և խաղադաշտեր կայցելեն ավելիւ մեծ թվով երկրպագուներ: Ոգևորվելով դրանից, Պակո Բրուն անգամ տուն վարձեց Կատալոնական Մասնոու քաղաքում, որտեղ կարող էի ապրել «Ռեալի» ֆուտբոլիստները:

Հոկտեմբերի 20-ին Կատալոնիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ, Ռամոն Էրոլեսը, հավաքեց բոլոր կատալոնական թիմերի ղեկավարներին, որպեսզի քննարկեն «Ռեալի» ԿՖՖ-ին միանալու հարցը: Գրեթե բոլոր թիմերը ողջունեցին «Ռեալի» այդ որոշումը, բայց դժբախտաբար կար մի թիմ, որը համաձայն չէր այդ որոշմանը: Ռոսենդո Կալվետը, «Բարսելոնայի» ներկայացուցիչը այդ ժողովում, հայտարարեց, որ իր թիմը դեմ է, որպեսզի «Մադրիդը» խաղա Կատալոնական առաջնությում: Նա դա բացատրեց այն փաստով, որ այդ որոշումը վնաս կլինի փոքր թիմերի համար, Կատալոնիայի երկրորդ դիվիզիոնից:

Հավաքի ժամանակ Էրոլեսը, ԿՖՖ-ի նախագահը, ներողություն խնդրեց ասելով, որ ինքը պետք է պատասխանի շատ կարևոր զանգի: Երբ նա վերադարձավ հայտարարեց, որ կարևոր ինֆորմացիա է ստացել անհայտ աղբյուրից: Այդ աղբյուրը վստահեցնում էր, որ ԿՖՖ-ին նամակ է գալիս, որտեղ Կատալոնիայի երկրորդ դիվիզիաոնի թիմերը դեմ են «Ռեալի» Կատալոնիայի Ֆուտբոլի Ֆեդերացիային միանալուն: Հավաքը անհապաղ դադարեցվեց և բոլորը սպասում էին փաստաթղթին:

Փաստաթուղթը այդպես էլ տեղ չհասավ: Բոլորը հասկացան, որ դա Կալվետի ձեռքի գործն է, և որ ոչ մի փաստաթուղթ էլ չկա: Յոթ օր անց Էրոլեսը պաշտոնապես հայտարարեց իսպանական մամուլին, որ «Ռեալ Մադրիդը» չի կարող միանալ Կատալոնիայի Ֆուտբոլի ֆեդերացիային:


Դիտել են: 323 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz