«ՌԵԱԼԻ» ՀԻՆԳ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԵՐ ՖԻՖԱ-Ի ԵՎ ՖԻՖՊՐՈ–Ի ՏԱՐՎԱ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ԵՆ - 8 Января 2013 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2013 » Հունվար » 8 » «ՌԵԱԼԻ» ՀԻՆԳ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԵՐ ՖԻՖԱ-Ի ԵՎ ՖԻՖՊՐՈ–Ի ՏԱՐՎԱ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ԵՆ
12:26
«ՌԵԱԼԻ» ՀԻՆԳ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԵՐ ՖԻՖԱ-Ի ԵՎ ՖԻՖՊՐՈ–Ի ՏԱՐՎԱ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ԵՆ

Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդն էր Ոսկե գնդակի մրցույթում, իսկ Ժոզե Մոուրինյոն երկրորդն էր տարվա լավագույն մարզչի քվեարկությունում:

Ցյուրիխում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի գալա երեկոն, որում մեծ դերակատարում ուներ Մադրիդի «Ռեալը»: Շվեյցարական քաղաքում հայտարարվեց 2012 թվականի «Երազանքների թիմը», որում ընդգրկված էին հինգ մադրիդիստներ՝ Կասիլյլասը, Սերխիո Ռամոսը Մարսելոն, Խաբի Ալոնսոն և Կրիշտիանու Ռոնալդուն: World XI FIFA / FIFPro World XI-ի թիմն ընտրվել է աշխարհի մոտ 50 հազար պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների կողմից: Միջոցառման ժամանակ հանձնվեց նաև Ոսկե գնդակը: Կրիշտիանու Ռոնալդուն այստեղ երկրորդն էր, իսկ պարգևը ստացավ Մեսսին: Լավագույն մարզչի մրցույթում Ժոզե Մոուրինյոն էր երկրորդը, իսկ առաջին տեղում էր Վիսենտե դել Բոսկեն:

«Ռեալի» հինգ ֆուտբոլիստներից բացի տարվա թիմում կային «Բարսայի» հինգ ֆուտբոլիստներ՝ Պիկեն, Ալվեշը, Ինյեստան, Խավին ու Մեսսին և Մադրիդի «Ատլետիկոյի» կոլումբիացի ֆուտբոլիստ Ռադամել Ֆալկաոն:  Իկեր Կասիլյասը հինգերորդ տարին անդընդմեջ է ընդգրկվում իդեալական թիմում: «Փոքրիկ տարիքում կանգնեցի դարպասներին և փորձում էին կանգնեցնել դպրոցական ընկերներիս հարվածները: Ես կարծում եմ, որ դարպասը պաշտպանելը նույնքան կարևոր է, որքան գոլ խփելը»,- ասել է դարպասապահը՝ պատմելով այն մասին, թե ինչպես է ընտրել ֆուտբոլային ուղին: Անդալուզցի պաշտպան Սերխիո Ռամոսը երրորդ անգամ է հայտնվում հավաքականում (2008-ից և 2011-ից հետո): Խաբի Ալոնսոն ներկայացված է երկրորդ անգամ, իսկ Մարսելոն առաջին անգամ է հավաքականում: Կրիշտիանու Ռոնալդուի բացառիկ տաղանդի արտացոլումն է այն, որ նա 7-րդ անգամ անընդմեջ է հայտնվում խորհրդանշական հավաքականում՝ սկսած 2007 թվականից: «Հեշտ չի այսպիսի ֆուտբոլիստ դառնալը: Պետք է ինքդ դու լինես և շատ աշխատես»,- կատակել է պորտուգալացին, երբ երեխաներից մեկը հարցրել է, թե ինչպես կարելի է դառնալ իր պես ֆուտբոլիստ: 

Ոսկե գնդակի մրցությում Ռոնալդուն երկրորդ տեղը զբաղեցրեց՝ հետ մնալով Մեսսիից, մյուս թեկնածու Ինյեստան երրորդ տեղում էր: Լավագույն մարզչի քվեարկությունում հաղթել է Վիսենտե դել Բոսկեն: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ժոզե Մոուրինյոն՝ իրենից հետ թողնելով Գվարդիոլային: 

Դիտել են: 313 | Վարկանիշը: 4.0/2
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz