ՌԱՄՈՍ.«ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏԵԼ՝ ՎԱՍՏԱԿԵԼՈՎ 100 ՄԻԱՎՈՐ» - 12 Мая 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Մայիս » 12 » ՌԱՄՈՍ.«ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏԵԼ՝ ՎԱՍՏԱԿԵԼՈՎ 100 ՄԻԱՎՈՐ»
17:03
ՌԱՄՈՍ.«ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԵՐՏԵԼ՝ ՎԱՍՏԱԿԵԼՈՎ 100 ՄԻԱՎՈՐ»



Սերխիո Ռամոսը հարցազրույց է տվել Bwin.com-ին:

«Մենք ցանկանում ենք հավաքել ռեկորդային 100 միավոր, ինչպես նաև ավարտել մրցաշրջանը՝ մեր մարզադաշտում հաղթանակը տոնելով: Դա մեր գլխավոր նպատակն է, քանի որ դա տպավորիչ թիվ է, որը մարդկանց միշտ կստիպի հիշել Լա լիգայի այս խաղարկությունը: Եթե ցուցադրենք հաստատուն խաղ, շատ աշխատենք ու մի քիչ էլ մեզ ուղեկցի բախտը, ապա կկարողանանք մրցաշրջանը ավարտել հնչուն նոտայով` մեր իսկ երկրպագուների աչքի առաջ»:

«Ես լիակատար վստահություն եմ զգում իմ թիմակիցների ու ամբողջ ակումբի նկատմամբ: Ես կարծում եմ, որ գոլերը չընդունելը նույնքան կարևոր է, որքան խփելը, այնպես որ ես ցանկանում եմ, որ մեր վերջին խաղում գոլեր չընդուեննք: Մենք փորձելու ենք հնարավորինս շատ գոլեր խփել, որպեսզի երկրպագուները արձակուրդի գնալուց առաջ լավագույնս վերհիշեն իրենց լավագույն «Ռեալ Մադրիդին» ու տեսնեն նրա՝ տիտղոսի հաղթելը, տոնելը: Մենք ուզում ենք, որ նրանց մոտ լավ հիշողություններ մնան մինչև որ մյուս մրցաշրջանը կսկսվի»:

«Չեմ կարծում, որ «Ռեալը» կանգնելու է ու սպասելու, մինչև մրցակիցը գրոհի: Մենք ամեն հնարավոր բան անելու ենք անկախ նրանից, որ արդեն չեմպիոն ենք, իսկ «Մալյորկան» փորձելու է հասնել իր նպատակին: Մենք ուզում ենք պատմություն կերտել՝ վաստակելով 100 միավոր»:

«Հիանալի զգացում է Սիբելեսում տոնելը, հատկապես այն բանից հետո, երբ մենք այդքան ջանք ու եռանդ ներդրեցինք, որ հաղթանակի հասնենք: Դու տեսնում ես բոլոր երկրպագուներին այնտեղ, ովքեր հպարտ են իրենց թիմի համար: Միշտ էլ հաճելի է դա տեսնելը: Դա մադրիդիստներին ու բոլոր խաղացողներին ստիպում է երջանիկ զգալ Սիբելեսում այդ պահին գտնվելու համար»:

«Հավատում եմ, որ միշտ կարող ենք ավելի ու ավելի լավ անել, բայց մենք պետք է պարզապես հիշենք այս մրցաշրջանում մեր ցույց տված արդյունքները, որոնք եզակի են ու նախկինում երբեք չէին կրկնվել Լա լիգայում: Մենք ուզում ենք շարունակել այն ուղին, որով ընթանում ենք: Մենք արդեն որոշ ժամանակ է, ինչ միասին ենք, ու ամեն տարի ավելի լավ ենք մեզ զգում: Հույս ունեմ՝ սա «Ռեալի» համար մի փառահեղ շրջանի սկիզբ է, որը հետագայում հիշվելու է որպես բազում տիտղոսների ժամանակաշրջան»:

«Ես հպարտ եմ իմ՝ այս մրցաշրջանում ցույց տված արդյունքների համար: Բայց ես ավելի հպարտ եմ ամբողջ թիմի համար, նրա համար, թե ինչքան ենք մենք բարելավվել ու կատարելագործվել: Հաղթանակը բոլորինս է անկախ նրանից, թե ինչքան ժամանակ ենք մենք անցկացրել խաղադաշտում»:




Դիտել են: 325 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz