
Քրիստիանո Ռոնալդուն շաբաթական աշխատելով 100.000 եվրոյից ոչ պակաս, գիտի, թե ինչպես պետք է ծախսել այն։Ինչպես տեղոկացնում է autolur.com-ը Ռոնալդուի 11 մեքենաներն են՝
11) Mercedes Benz C-Class Coupe.

129 ձիաուժ հզորությամբ այս մեքենան
Ռոնալդուի ամենասովորական մեքենան է: Այս ավտոմեքենայով նա շրջում էր
Մադեյրե քաղաքի փողոցներով, որտեղ նրան հիշում են որպես ոտաբոբիկ տղա, որը
գնդակի ետևից էր վազում:
10) BMW M6


Այս մեքենան ունի 507 ձիաուժ հզորություն,
շնորհիվ 5 լիտր աշխատանքային ծավալի շարժիչի: Այս լավ, բայց ընդհանուր
ֆոնի վրա սովորական երևացող մեքենայով Ռոնալդուն 2008 թվականին շրջում էր
էր Մանչեսթերում
9) Porsche Cayenne Turbo S


Շնորհիվ 4.5 լիտր աշխատանքային ծավալով
շարժիչի, այս մեքենան 0-100 կմ/ժ արագությանը հասնում է 5.2 վայրկյանում,
իսկ մաքսիմալ արագությունը կազմում է 270 կմ/ժ:
8 ) Aston Martin DB9

517 ձիաուժ հզորությամբ և 307 կմ/ժ
արագությանը հասնող այս մեքենան Ռոնալդուն գնել է Մանչեսթեր Յունայթեդում
խաղալու ժամանակ, վճարելով ընդամենը 130.000 ֆունտ սթերլինգ:
7) Porsche 911 cabriolet


Ռոնալդուն վարելով այս ավտոմեքենան զգում
էր, թե ինչպես է Մանչեսթերի քամին 286 կմ/ժ արագությամբ «հարվածում» նրա
դեմքին և վայելում 349 ձիաուժը:
6) Audi RS 5

Audi ընկերության և Real Madrid-ի համագործակցությունը հանգեցրեց նրան, որ Ռոնալդուն գնեց RS 5 մոդելը, վճարելով դրա համար չնչին 230.000 դոլլար:
5) Maserati GranCabrio

440 ձիաուժ հզորություն և 284 կմ/ժ
արագություն ունեցող այս մեքենայի ղեկին Ռոնադուն նստել է Մադրիդում գովազդ
նկարահանելու ժամանակ: Այս մեքենան այնքան է դուր եկել նրան, որ միանգամից
վճարել է 150.000 դոլլար, այն ձեռք բերելու համար:
4) Bentley Continental CTS

Այս անգլիական մեքենան նա գնել է
Անգլիայում խաղալու ժամանակ: ասում են, որ Ռոնալդուն 567 ձիաուժ
հզորությամբ և 319 կմ/ժ արագությու ունեցող այս մեքենայից չի բաժանվում
2007 թվականից:
3) Ferrari 599 GTB Fiorano
620 ձիաուժ հզորությամբ այս մեքենան, որի
մաքսիմալ արագությունը կազմում է 330 կմ/ժ, Ռոնալդուն գնել էր 180.000
ֆունտ սթերլինգով, չեմպիոնների լիգայի մոսկովյան եզրափակիչում հաղթելուց
հետո, իսկ 2009 թվականին վթարի էր ենթարկել մանչեսթերական օդանավակայանի
թունելում:


Այդ վթարից հետո, նրա ակումբային
ընկերները նրան նվիրեցին ֆեռարիի խաղալիք ավտոմեքենա, բայց հումորը
Ռոնալդուի դուրը չեկավ և նա նորից գնեց Ferrari 599 GTB Fiorano:
2) Bugatti Veyron


Nike ընկերության հանրահայտ գովազդից
հետո, որտեղ Ռոնալդուն հաղթել էր ավտոմեքենային, (հզորությունը ՝1001
ձիաուժ, մաքսիմալ արագությունը՝ 407 կմ/ժ) նա գնեց այդ հրաշքին՝ Bugatti Veyron-ը 830,000 ֆունտ սթերլինգով:
1) Lamborghini Aventador LP700-4

Ռոնալդուն իր ծննդյան 27-ամյակին ինքն իրեն նվիրեց ևս մեկ սուպերմեքենա Lamborghini Aventador LP700-4 :
Ճիշտ է, այս մեքենան տեխնիկական տվյալներով զիջում է նախորդին, (700
ձիաուժ հզորություն, 350 կմ/ժ արագություն) բայց շատ մեծ տպավորություն է
թողնում այն մարդու մոտ, ում կողքով անցնում է:
autolur.com-ը
|