«ՆՈՈՒ ԿԱՄՊՈՒՄ» ՄՈՏ 500 ԵՐԿՐՊԱԳՈՒ է ԱՋԱԿՑԵԼՈՒ «ՌԵԱԼԻՆ» - 19 Апреля 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Ապրիլ » 19 » «ՆՈՈՒ ԿԱՄՊՈՒՄ» ՄՈՏ 500 ԵՐԿՐՊԱԳՈՒ է ԱՋԱԿՑԵԼՈՒ «ՌԵԱԼԻՆ»
20:28
«ՆՈՈՒ ԿԱՄՊՈՒՄ» ՄՈՏ 500 ԵՐԿՐՊԱԳՈՒ է ԱՋԱԿՑԵԼՈՒ «ՌԵԱԼԻՆ»




«Ռեալը» 2000 տոմսի խնդրանք էր ստացել երկրպագուների կողմից:

Շաբաթ օրը «Նոու Կամպում» կայանալիք Կլասիկոյի ընթացքում «արքայական» թիմը միայնակ չի լինելու: Մոտ 500 երկրպագու կատալոնցիների մարզադաշտից աջակցելու են առաջնության առաջատարին: Հիշեցնենք, որ Արքայական գավաթի ժամանակ` հունվարի 25-ին, «Ռեալի» երկրպագուների թիվը «Նոու Կամպում» 400 էր:

Այնուամենայնիվ, «Ռեալի» երկրպագուների թիվը կարող էր ավելի շատ լինել, քանի որ «արքայական» թիմը 2000 տոմսի խնդրանք էր ստացել: Խնդիրն այն է, որ «Բարսելոնան» համաձայնել է միայն 500 տեղ տրամադրել մրցակցի երկրպագուների համար: Արդյունքում շատերը դժգոհ են մնացել, քանի որ ծրագրել էին խաղը դիտել հենց «Նոու Կամպից»:

Այս 500 երջանիկ երկրպագուների մեծամասնությունը Բարսելոնա է մեկնելու հենց շաբաթ օրը, իսկ վերադառնալու են կամ հանդիպումից հետո կամ կիրակի առավոտյան, իհարկե հատուկ ավտոբուսներով: Հանդիպմանը ներկա են լինելու նաև Բարսելոնայում ապրող մադրիդիստները:

"Los Mossos d’Esquadra” կազմակերպությունը կհետևի, որ «Ռեալի» ու «Բարսելոնայի» երկրպագուների միջև ոչ մի տհաճ միջադեպեր չգրանցվեն ինչպես խաղի ընթացքում, այնպես էլ դրանից առաջ կամ հետո:


Դիտել են: 321 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz