ՄՈՐԱՏԱ. «ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ԳԻՏԻ, ՈՐ ՀԱՐԿ ԵՂԱԾ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՍՏԱՀԵԼ ԻՆՁ» - 26 Июля 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Հուլիս » 26 » ՄՈՐԱՏԱ. «ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ԳԻՏԻ, ՈՐ ՀԱՐԿ ԵՂԱԾ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՍՏԱՀԵԼ ԻՆՁ»
00:45
ՄՈՐԱՏԱ. «ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ԳԻՏԻ, ՈՐ ՀԱՐԿ ԵՂԱԾ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՍՏԱՀԵԼ ԻՆՁ»



«Կարևորն այն է, որ խաղաժամանակ ու առաջին թիմում խաղալու հնարավորություն ստանաս: Մոուրինյոն գիտի, որ հարկ եղած դեպքում կարող է վստահել ինձ»,-նշել է «Ռեալի» երիտասարդ հարձակվողը:

Մինչմրցաշրջանի առաջին հանդիպումը լավ դասավորվեց «արքայական» թիմի համար՝ 1-5: «Ռեալ Օվիեդոն» լավ էր  ճանաչում Մորատային ու մնացած կանտերանոներին, անցած մրցաշրջանում նրանք հանդիպել էին «Կաստիլիային» Սեգունդա Բ-ի  որոշիչ տուրերից մեկի շրջանակներում: Այնուամենայնիվ, «Ռեալին» հաջողվեց վստահ ու գոլառատ հաղթանակ տոնել: «Գեղեցիկ հանդիպում ստացվեց մի մարզադաշտում, որտեղ երկրպագուները միշտ ջերմ աջակցություն են ցույց տալիս իրենց թիմին»,-խաղի ավարտից հետո նշեց Ալվարո Մորատան:

Հանդիպումից հետո Մորատայի դեմքը անթաքույց երջանկություն էր արտահայտում: Սա պայմանավորված էր ոչ միայն թիմի տարած հաղթանակով, այլ նաև Մոուրինյոյի կողմից մեկնարկային կազմում ներառված լինելու փաստով. «Կարևորն այն է, որ խաղաժամանակ ու առաջին թիմում խաղալու հնարավորություն ստանաս: «Ռեալի» առաջին թիմում խաղալը մեծ պատիվ է ցանկացած ֆուտբոլիստի համար ու շատ օգտակար է անհատական աճի առումով: Մոուրինյոն գիտի, որ պետք եղած դեպքում կարող է վստահել ինձ»:

Մորատան և «Կաստիլիայի» նրա խաղընկերները մեկ շաբաթից ավելի մարզվում էին Մոուրինյոյի թիմի հետ, և նրանց աշխատանքի արդյունքը երևաց երեկվա խաղում. «Ինտենսիվ մարզումների շնորհիվ արդեն իսկ լավ մարզավիճակ ենք ձեռք բերել: Այս թիմում շատ բան ես սովորում, քանի որ կողքիդ խաղում են մեծագույն ֆուտբոլիստներ: Միակ բանը, որ այժմ ուզում եմ, աճելն ու ավելի լավ ֆուտբոլիստ դառնալն է»:


Դիտել են: 306 | Վարկանիշը: 5.0/1
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz