ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ՍԱ ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՆ Է, ՈՒ ՊԵՏՔ Է ՓՈՔՐ-ԻՆՉ ԱՎԵԼԻՆ ԱՆԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԵԶՐԱՓԱԿԻՉ» - 17 Апреля 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Ապրիլ » 17 » ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ՍԱ ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՆ Է, ՈՒ ՊԵՏՔ Է ՓՈՔՐ-ԻՆՉ ԱՎԵԼԻՆ ԱՆԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԵԶՐԱՓԱԿԻՉ»
01:14
ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ՍԱ ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՆ Է, ՈՒ ՊԵՏՔ Է ՓՈՔՐ-ԻՆՉ ԱՎԵԼԻՆ ԱՆԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԵԶՐԱՓԱԿԻՉ»



Ժոզե Մոուրինյոն ու Սերխիո Ռամոսը վաղը «Ալիանց Արենա»-ում կայանալիք խաղից առաջ հանդիպել են լրագրողների հետ ու պատասխանել նրանց հարցերին:

ՄՈՈՒՐԻՆՅՈ.

«Ես ակումբում բան չեմ փոխել: Միայն խաղացողների օգնությամբ փոխել եմ այն փաստը, որ թիմը մի քանի տարի շարունակ դուրս չէր գալիս ՉԼ 1/4 եզրափակիչ, իսկ ահա երկու տարի անընդմեջ խաղում ենք կիսաեզրափակչում, այս մրցաշարում մեր վերջին 22 խաղերում պարտվել ենք միայն մեկում, ու այս անգամ պետք է փոքր-ինչ ավելի շատ աշխատել, որ դուրս գանք եզրափակիչ:

Ցանկացած թիմի համար ամենալավ հաճոյախոսությունը այն է, երբ նրա խաղը բնորոշում են որպես միասնական թիմի խաղ, իսկ ես «Բավարիայի» հասցեին հենց դա եմ ուզում ասել: Սա մի հիասքանչ թիմ է, որի կազմում մեկ-երկուսը ավելի հատուկ են, քան մյուսները, ինչպես և մյուս մեծ ակումբներում: «Բավարիան» շատ լավ թիմ է, որի լավ խաղը սկսել էր ձևավորվել դեռևս Վան Գալի ժամանակներից, իսկ հիմա Հայնկենսի ղեկավարությամբ նրանք ֆենոմենալ խաղ են ցուցադրում: Նրանք իրավունք ունեն հավատալ, որ կհասնեն եզրափակիչ:

Կասկածներ չունեմ, թե ովքեր են վաղը խաղալու մեկնարկային կազմում: Ես շատ լավ տեղյակ եմ, թե ով է Կական ու ինչպիսի լավ խաղ է ցուցադրում նա Չեմպիոնների լիգայի խաղերում: Իմ կողմից հիմարություն կլինի նման որակների տեր խաղացողին չօգտագործելը: Ես հույսս դնում եմ Լասի վրա ինչպես այս, այնպես էլ մյուս մրցաշրջանում: Նա չէր հայտավորվել «Վալենսիայի» դեմ խաղին ու ազատ էր անել այն, ինչ սիրտն էր ուզում:

Լա լիգայի՝ գոլերի քանակով ռեկորդը կրկնելը ինձ համար ինչ որ էական բան չէ, բայց հաճելի փաստ է, քանի որ դա ապացուցում է, որ թիմը ցանկանում է ներկայացումներ տալ խաղադաշտում ու հաղթել ամեն մի խաղ: Եկեք հավատանք, որ այս ցուցանիշները կդառնան չեմպիոնական տիտղոսի հիմքը:

Ֆուտբոլի մարդկանց կարծիքը ավելի հիմնավոր է, քան իմը: Բեկենբաուերը, Հյոնեսը ու այլք կարծում են, որ իրենք ֆավորիտ են ու մենք նրանցից վախենում ենք: Եկեք սպասենք մինչև վաղը ու կտեսնենք...

Թիմերի նախորդ խաղերի ցուցանիշները ինձ բան չեն ասում: Միգուցե նրանց մոտիվացիան եզրափակիչ դուրս գալն ու իրենց մարզադաշտում խաղալն է, իսկ մեզ համար դա երկորդ անգամ անընդմեջ կիսաեզրափակչում խաղալն է: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվել երկու թիմերի միջև նախկինում:

ՈւԵՖԱ-ն շատ լավ է կազմակերպել անվտանգության հարցերը, ու վստահ եմ, որ նրանք անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկեն, այդ թվում հրշեջներ կլինեն, որ կանխվի այն դժոխքը, որ սպասելու է մեզ Մյունխենում: Մենք միայն պետք է կենտրոնանանք խաղի վրա, իսկ Վեբը՝ դրա սպասարկման: «Բավարիան» ի սրտե է խաղալու, բայց նրանք նաև լավ ֆուտբոլ են ցուցադրում: Նրանք լավ խաղացողներ ունեն, ու խաղը, չնայած լինելով ավելի շատ տակտիկական, հետաքրքիր է լինելու»:

ՌԱՄՈՍ.

«Մենք երկրորդ տարին անընդմեջ դուրս եկանք կիսաեզրափակիչ Մոուրինյոյի ղեկավարությամբ, ու նա մեզ ստիպեց բարձր մակարդակի վրա խաղալ, քան նախորդ տարիներին:

Վեբը նման խաղեր սպասարկելու շատ մեծ փորձ ունի: Նա ինձ մոտ արթնացնում է հաճելի հիշողություններ, քանի որ նա էր սպասարկում աշխարհի առաջնության եզափակիչը, որը մենք հաղթեցինք: Հաճելի է, որ նա է սպասարկելու վաղվա խաղը:

Մարզչի մասին մի քանի անգամ խոսել եմ նախկինում: Նա շատ փորձված է, ու մենք բախտավոր ենք, որ նա մեզ է մարզում, ու մենք կարող ենք ամեն օր նրանից սովորել: Նրա գալուց հետո շատ բան է փոխվել, օրինակ՝ մարզման համակարգը ու այն որակը, որով մենք՝ խաղացողներս, հանդես ենք գալիս:

«Բավարիան» ազատ է անել ու ասել այն, ինչ ցանկանում է: Մենք շատ լավ գիտենք, թե ում դեմ ենք խաղալու, ու մտադիր ենք դուրս գալ եզրափակիչ: Դա մեր գերնպատակն է:

«Ռեալ Մադրիդում» մենք շատ ենք խոսել այն մասին, թե ինչպես են միշտ անցել մեր խաղերը: Փորձը մեզ ցույց է տալիս: Թերթերը մի օր գրում են, որ դու շատ լավն ես, բայց մյուս օրը հանկարծ մոռանում են այդ մասին: Ամեն մի մրցակից պետք է հարգվի, իսկ մենք պետք է գիտակցենք, թե ինչ խաչ ենք կրում մեր մարզաշապիկներին: Մենք հիմա մտածում ենք միայն «Բավարիայի» մասին ու պետք է հրաժարվենք թե՛ նրանց գովաբանելուց, թե՛ քննադատելուց: Մենք լավ համբավ ունենք ամբողջ աշխարհում ու գիտենք, թե ինչքան շատ բան է դրված խաղասեղանին»:


Դիտել են: 319 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz