Մեծ ֆուտբոլի մեկնարկը շուտով... - 17 Августа 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Օգոստոս » 17 » Մեծ ֆուտբոլի մեկնարկը շուտով...
19:52
Մեծ ֆուտբոլի մեկնարկը շուտով...


Ամեն տարի, երբ ավարտին է մոտենում յուրաքանչյուր առաջնություն, բոլոր թիմերի երկրպագուները սպասում են գալիք խաղաշրջանին՝ հուսալով, որ ամեն ինչ իրենց թիմի համար լավ է լինելու: Ֆուտբոլիստների ամառային հանգստի ընթացում սկսվում է տրանսֆերային թոհուբոհը: Յուրաքանչյուր թիմ փորձում է էլ ավելի ուժեղացնել իր կազմը՝ նոր ռիթմ ու տեմպ հաղորդելով վերջինիս: Կատարվում է երկրպագուների երազանքը, որոշների համար՝ հիասթափությունը, բայց այս ամենը սոսկ սպորտային տեսակետներից նայելն ու վերցնելն ուղղակի թյուր կարծիք կլինի այս մեծ մարզաձևի մասին: Ֆուտբոլն ընդգրկուն է, կոպիտ, կոշտ, բայց միևնույն ժամանակ այն զգացական բարձր աստիճան ունի, որը պատում է ֆուտբոլասերին ու ստիպում կառչել հեռուստացույցին, ոմանց՝ բղավել մարզադաշտից թիմի հաղթանակի մասին, ոմանց՝ թերևս լռել, քանզի պարտության մասին խոսելը միշտ էլ տհաճ է:

Երբ մոտենում է օգոստոս ամսվա վերջը, այսինքն՝ մոտենում է գալիք մրցաշրջանի մեկնարկը, սկսում են խառնվել բոլոր գույները՝ նոր ընթացք տալով աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մարդկանց զգացողություններին: Հայաստանը ևս անհաղորդ չէ, ավելին՝ մեզ մոտ շատ և շատ են ֆուտբոլ սիրողները: Նրանք բաժանվում են տարբեր ճամբարների, մեկտեղվում ու դիտում արվեստը: Իհարկե կան մարդիկ, որոնք միայնակ են սիրում ֆուտբոլ դիտել, սակայն ընկերների, հարազատների ու, առհասարակ, ֆուտբոլ սիրող հասարակության հետ դիտելը մեկ ուրիշ հաճույք է: Դիտում են, տեսնում պարտություն, հաղթանակ, դեղին-կարմիր քարտեր, հեռացումներ, տասնմեկմետրանոց հարվածաշար, գոլ, սխրանք, ինչպես նաև սխալ... Ամեն ինչ են տեսնում, զգում:

Այս տարին ևս լինելու է ֆուտբոլային: Մեծ ավյունով ու տենչով ենք լցված, որ մեր սիրած ու երկրպագած թիմը չեմպիոն հռչակվի ու ուրախություն պարգևի մեզ բոլորիս:

Իտալիա, Անգլիա, Իսպանիա, Գերմանիա և, իհարկե, Հայաստան: Այս երկրների ազգային առաջնությունները թերևս ամենահետաքրքիրն են հայ հասարակության համար: Սրանք այն առաջնություններն են, որոնք դասվում են աշխարհի ուժեղագույն առաջնությունների շարքին: Չնայած այն բանին, որ Հայաստանի առաջնությունը դեռ հեռու է ուշեղագույնների շարքին դասվելուց, սակայն համոզված եմ՝ կգա նաև այդ ժամանակը, որ մեր ֆուտբոլասերին, մեր երկրպագուին ու հայ անհատին առաջնայինը հետաքրքրի մեր ազգային առաջնությունը, ապա նոր՝ Իսպանիան, Իտալիան, Անգլիան և այլն: Կգա այն ժամանակը, երբ «Ո՞ր ակումբին ես երկրպագում» հարցին կպատասխանենք՝ ոչ թե «Ռեալ», «Բարսելոնա», «Մանչեսթեր», «Միլան» և այլն, այլ կպատասխանենք՝ «Փյունիկ», «Արարատ», «Միկա», «Շիրակ» և այլն: Կգա այդ ժամանակը, քանզի հայկական ֆուտբոլը վերելքի ուղին է բռնել, ու մեր բոլորիս պարտականությունն է հասցնել մեր հավաքականը իր ուղու վերջնակետին:

Ամենահետաքրքիր մրցաշարը, համոզված եմ, Չեմպիոնների լիգան է, երբ իրար են բախվում տարբեր առաջնությունների ուժեղագույն թիմերն ու հոշոտում միմյանց՝ մյուս փուլ դուրս գալու համար: Ծավալվում են այնպիսի պայքարներ, որոնք նույնիսկ ամենավառ երազներում չենք կարող տեսնել: Հանդիպումներ, որոնք ստանում են այնպիսի ավարտներ ու մեկնարկներ, որ ամբողջ աշխարհն է շշմում: Հաղթանակներ, պարտություններ, ուրախություն, հիասթափություն... Ամեն ինչ կարելի է զգալ, հասկանալ ու, որ ամենակարևորն է, սովորել:

Առջևում ներկա ժամանակների լավագույն հակամարտություններն են, առջևում մեծ պայքարներն են, մեծ պարտություններն ու ավելի մեծ հաղթանակները: Առջևում մեծ ֆուտբոլն է...
Դիտել են: 540 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 5
5 Realisssss gjuk fanatnaaaaa:)   (17.08.2012 23:00)
bari ereko

4 GEV   (17.08.2012 22:37)
bari ereko bye bye bye bye bye bye bye bye

3 Realisssss gjuk fanatnaaaaa:)   (17.08.2012 20:25)
erexeq jan shaaaaaaaaaat em xndrum ete gites kaseq la ligayi xaxer@ arbanyakayinov(sputnikov) vor aliqov cuyc ktan???????mersi admin jan aliq chgtnelu depqum knayem

2 AdminN1   (17.08.2012 20:16)
Հարգելի այցելուներ Ռեալի խաղերը կարող եք դիտել հենց մեր կայքում Մադրիդի Ռեալ TV բաժնում:

1 REALfun   (17.08.2012 20:05)
haaaaaaaaaaaaa u asem erexeq jan ete kcankanaq karox eq handipumner@ diteeel ATV ov arajin xax@ jam@ 21;00ina maxtum em bolorin hacheli dituuuuuuuuuum

Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz