Գլխավոր » 2012 » Հուլիս » 30 » <Մադրիդ>-ը չի պատրաստվում Մոդրիչի համար վճարել ավելին քան 30մլն եվրո
13:54
<Մադրիդ>-ը չի պատրաստվում Մոդրիչի համար վճարել ավելին քան 30մլն եվրո
Մոդրիչը այս տրանսվերային պատուհանի ընթացքում գլխավոր նպատակն է դարձել Ֆլորենտինո Պերեսի և Ժոզե Մոուրինիոյի համար: Չնայաց այն համգամանքին, որ նախնական համաձայնությունը ունեն ֆուտբոլիստի կողմից, միևնույն է ակումբը դեռ չի կարողանում համաձայնության գալ <Տոտտենհեմ>-ի հետ, քանի որ նրանք Մոդրիչի համար պահանջում են չափից մեծ գումար:
Այժմ բանակցությունները կանգ են առել, քանի որ անգլլիացիները ֆուտբոլիստի համար պահանջում են 40մլն եվրո, իսկ <Ռեալ>-ը առաջարկում է 30 մլն եվրո:
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո կրկին կվերսկսվեն բանակցությունները և <Մադրիդ>-ը միգուցե կներկայանա նոր առաջարկով, սակայն մի խնդիր կա` <Տոտտենհեմ>-ի նախագահը` Դանիել Լևին հայտնի է բոլորին իր ոչ հարմարվող բնավորությամբ: Ուստի հնարաոր է, որ բանակցությունները կրկին կհանդիպեն պատնեշի: