Կասիլյասին կփոխարինի նոր դարպասապահ(Foto) - 26 Января 2013 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2013 » Հունվար » 26 » Կասիլյասին կփոխարինի նոր դարպասապահ(Foto)
14:28
Կասիլյասին կփոխարինի նոր դարպասապահ(Foto)

Դիեգո Լոպեսը, ով ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 3-ին, արդեն պաշտոնապես համարվում է «Ռեալի» ֆուտբոլիստ: Ինչպես գիտենք, Լոպեսի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2016/17թթ. մրցաշրջանը: 31-ամյա դարպասապահը, ով իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Ռեալի» մանկապատանեկան ակադեմիայում, «Ռեալից» տեղափոխվել է սկզբում «Վիլյառեալ», որտեղ խաղացել է 5 տարի, այնուհետև` «Սևիլիա»: Նրա` «Ռեալ» տեղափոխվելուն կա հստակ մի բացատրություն. Դիեգոն այստեղ է, որպեսզի փորձի լրացնել վնասվածք ստացած Իկեր Կասիլյասին, ով ձեռքի մատների բորբուքումի և նախադաստակային կոտրվածքի պատճառով չի կարողանա թիմի օգնել ութից տասներկու շաբաթ:

2000/01թթ. մրցաշրջանում Լոպեսը միացավ «Ռեալի» առաջին թիմին: Այդ ժամանակ Դիեգոն ընդամենը 18 տարեկան էր և ուներ 1,96 սմ հասակ: 2001 թվականին Դիեգոն վարձավճարով տեղափոխվում է «Ալկոյանո», որի կազմում հանդես է գալիս մինչև 2003 թվականը: Այնուհետև Դիեգոն վերադառնում է տուն և շարունակում է իր ելույթները «Ռեալի» երկրորդ թիմում` Կաստիլիայում: 2006 թվականի ապրիլի 30-ին Լոպեսը իր դեբյուտի հանդիպումն է անցկացնում առաջին թիմի կազմում, որում «արքայական» ակումբը Լա լիգայի շրջանակներում նվազագույն հաշվով առավելության է հասնում «Օսասնունայի» նկատմամբ:

2007 թվականին Լոպեսը 5 տարվա պայմանագիր է ստորագրում «Վիլյառեալի» հետ: «Դեղին սուզանավերի» կազմում նա անցկացրել է 171 հանդիպում և ստացել է մոտ 16,000 րոպե խաղաժամանակ: «Վիլյառեալից» հետո Լոպեսը տեղափոխվում է «Սևիլիա», որտեղ անցկացնում է 8 հանդիպում: 

Այժմ նա վերադառնում է հարազատ օջախ, որի գույները երկարատև դադարից հետո կպաշտպանի մինչև 2016/17թթ. մրցաշրջանի ավարտը:








Դիտել են: 448 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz