ԿԱՍԻԼՅԱՍ. «ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԻՉ Չէ» - 9 Апреля 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Ապրիլ » 9 » ԿԱՍԻԼՅԱՍ. «ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԻՉ Չէ»
22:51
ԿԱՍԻԼՅԱՍ. «ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԻՉ Չէ»



«Արդեն պետք է կենտրոնանք «Ատլետիկոյի» հետ խաղի վրա»,-նշել է «Ռեալի» ավագը:


«Վալենսիայի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո Իկեր Կասիլյասը խոսել է լրագորղների հետ. «Մենք ավելի շատ գոլային պահեր ունեցանք, բայց նրանք նույնպես մի քանի անգամ կարող էին պատժել մեզ: Իհարկե արդյունքը բացասական էր մեզ համար, բայց գեղեցիկ պայքար ստացվեց, որից հաճույք ստացան թե՛ խաղադաշտում ներկա ֆուտբոլասերները, թե հեուստացույցով խաղը դիտող մարդիկ»:

«Մեր ունեցած առավելությունը կրճատվեց, բայց պետք չէ հուսահատվել: Միավորների առավելությունը նկատելի է, բայց որոշիչ չէ, այդ պատճառով պետք է անպայման հաղթենք հաջորդ խաղում: Քիչ ժամանակահատվածում մեզ բարդ խաղեր են սպասվում՝ մեկը մյուսի հետևից: Պետք է շարունակենք պայքարել»:

Մադրիդյան դերբիի մասին Կասիլյասն ասաց. «Բարդ խաղ է լինելու, քանի որ դերբի է: Սրանով ամեն ինչ ասված է: Կարծում ենք, որ «Լևանտեին» պարտվելուց հետո «Ատլետիկոն» հաղթելու մեծ ցանկություն է ունենալու: Բացի այդ, երկար ժամանակ է, ինչ չեն կարողանում հաղթել մեզ: «Ատլետիկոն» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում է, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ թիմը լավ մարզավիճակում է: Ձգտելու են անպայման հաղթել մեզ»: Մրցավարների մասին Կասիլյասը նշեց. «Բոլորն ամեն ինչ տեսնում են: Չենք ուզում խառնվել այդ խոսակցություններին»:

Վերջում «Ռեալի» ավագը ընդգծեց առաջնության վերջնամասի դժվար բնույթը. «Ակնհայտորեն ամեն խաղ կարող է ճակատագրական լինել: Հիմա կենտրոնանում ենք «Ատլետիկոյի» հետ խաղի վրա: Պետք է պարտադիր երեք միավոր վաստակենք այդ խաղում: Մենք կարող ենք ձեռքից բաց թողնել Լա լիգան, քանի որ մաթեմաթիկորեն երկրորդ թիմում ընթացող թիմը կարող է գերազանցել մեզ: Պետք է զգոն լինենք ու միավորներ վաստակենք»:




Դիտել են: 478 | Վարկանիշը: 5.0/1
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz