
«Հանդերձարանում
խոսել ենք միայն հաջորդ խաղի մասին՝գիտակցելով, որ պետք է միանգամից
կենտրոնանանք «Ատլետիկոյի» հետ խաղի վրա»,-նշել է թիմի երկրորդ մարզիչը:
«Սանտիագո
Բեռնաբեու» մարզադաշտի մամլո ասուլիսի սրահում Աիտոր Կարանկան վերլուծեց
«Վալենսիայի» հետ հանդիպումը: «Ռեալի» երկրորդ մարզիչը կարծում է, որ թիմը
չպետք է հուսահատվի, այլ պետք է շարունակի պայքարել առաջվա պես. «Դեռ չորս
միավորի առավելություն ունենք և պարտավոր ենք պահպանել այն: Հանդերձարանում
խոսել ենք միայն հաջորդ խաղի մասին՝գիտակցելով, որ պետք է միանգամից
կետրոնանանք «Ատլետիկոյի» հետ խաղի վրա»: Կարանկան հավաստիացրեց նաև, որ
այս ոչ-ոքին չի փոխելու թիմի մտածելակերպը. «Այս մարզաշապիկը կրող
ֆուտբոլիստները պայքարում են մինչև վերջ: Ինչքան շատ խոչընդոտների
հանդիպենք, այնքան ավելի հպարտ կլինենք վերջնական հաղթանակով»:
«Այսպիսի
խաղերում, երբ տեսնում ես, թե ինչպես է թիմը մինչև վերջին րոպեն փորձում
փրկել իրավիճակը և ինչքան գոլային պահեր է ունենում, թե ինչպես են
երկրպագուները առանց հուսահատվելու աջակցում ամբողջ խաղի ընթացքում,
հանդերձարանում մնում է միայն մեկ թեմա քննարկել՝ հաջորդ խաղը: Դեռ չորս
միավորի առավելություն ունենք և պետք է պահպանենք այն: Շարունակելու ենք
աշխատել նույն ոգով»:
Մոուրինյոյի
օգնականը նշեց, թե ինչ է մտածում թիմը այս պահին. «Անհամբեր սպասում ենք
հաջորդ խաղին, քանի որ շատ ենք ուզում հաղթել: Այս մարզաշապիկը կրող
ֆուտբոլիստները պայքարում են մինչև վերջ»:
Մրցավարի
գործողություններինի մասին Կարանկան ասաց. «Խաղադաշտում հազարավոր մարդիկ
տեսնում են ամեն ինչ: Առաջնությունը մոտենում է ավարտին: Թիմը միասնական է
ու հաղթելու ցանկությամբ լցված»:
Այն
հարցին, թե արդյոք «Ռեալը» վախենում է մրցավարներից, Կարանկան պատասխանեց.
«Չենք կարող ոչինչ փոխել: Մենք հավատարիմ ենք մնում մեր խաղաոճին, հավատում
ենք մեր աշխատանքի արդյունավետությանը: Ինչքան շատ դժվարությունների
հանդիպենք, այնքան ավելի հպարտ կլինենք վերջնական հաղթանակով»:


|