Կալյեխոն.«Սևիլիան դժվար մրցակից է բաըց մենք «Ռեալն» ենք և ամեն ինչ դրանով ասվում է»: - 12 Сентября 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Սեկտեմբեր » 12 » Կալյեխոն.«Սևիլիան դժվար մրցակից է բաըց մենք «Ռեալն» ենք և ամեն ինչ դրանով ասվում է»:
17:58
Կալյեխոն.«Սևիլիան դժվար մրցակից է բաըց մենք «Ռեալն» ենք և ամեն ինչ դրանով ասվում է»:


«Անհամբեր սպասում ենք ՉԼ-ի մեկնարկին: Մեզ բարդ մրցակիցներ են բաժին հասել, բայց հույս ունենք, որ կկարողանանք մեր ողջ ներուժը ցուցադրել ու հաղթահարել խմբային փուլը»,-նշել է Կալյեխոնը:

Շաբաթ օրը «Ռեալը» փորձելու է շատ անհրաժեշտ միավորներ վաստակել «Սևիլյայի» հետ խաղում: Realmadrid.com-ի հետ զրուցելիս Խոսե Կալյեխոնը ընդգծել է Լա լիգայի հաջորդ տուրի հանդիպման դժվար բնույթը. «Լավ գիտենք, որ Սևիլյայում խաղալը  դժվար է: Նրանք լավ թիմ ունեն ու գրեթե միշտ դժվարությունն են ստեղծում մեզ համար: Այնուամենայնիվ, ինչպես սիրում եմ կրկնել, մենք «Ռեալ Մադրիդն» ենք ու պարտավոր ենք միշտ հաղթել»:

Հաջորդ շաբաթ մեկնարկում է ամենասպասված ու բարդ մրցաշարերից մեկը՝ Չեմպիոնների լիգան, որտեղ «Ռեալին» մեկը մյուսի ետևից դժվար փորձություններ են սպասվում: «Անհամբեր սպասում ենք ՉԼ-ի մեկնարկին: Բոլորս սիրում ենք խաղալ այս մրցաշարում: Մեզ բարդ մրցակիցներ են բաժին հասել, բայց հույս ունենք, որ կկարողանանք մեր ողջ ներուժը ցուցադրել ու հաղթահարել խմբային փուլը: Իհարկե փորձելու ենք խմբում առաջին տեղը զբաղեցնել, որպեսզի հետագայում ավելի հեշտ հանդիպումներ ունենանք»,-հայտարարել է Կալյեխոնը:

Խոսե Կալյեխոնի համար մինչմրցաշրջանն ու պաշտոնական մրցաշրջանը լավ են մեկնարկել, բայց երիտասարդ ֆուտբոլիստը գիտակցում է, որ սա ընդամենը սկիզբն է, և մրցաշրջանը երկար է լինելու. «Մինչմրցաշրջանի լավագույն ռմբարկուն լինելը կարևոր չէ, քանի որ բոլորս լավ պատրաստվեցինք պաշտոնական մրցաշրջանի մեկնարկին ու արդյունավետ աշխատանք տարանք: Իհարկե Լա լիգայում չունեցանք սպասված արդյունքը, բայց կարողացանք նվաճել Սուպերգավաթը, ինչը շատ ցանկալի տիտղոս էր մեզ համար: Մեծ հույսերով ու սպասումներով ենք լցված այս մրցաշրջանում: Հուսով ենք՝ ամեն ինչ լավ կդասավորվի մեզ համար»:

Հավաքականներին միացած ֆուտբոլիստների բացակայության ընթացքում Ժոզե Մոուրինյոյի ենթակայության տակ մնացած խաղացողները շարունակում էին մարզվել ու պատրաստվել առաջիկա խաղին: «Հանգիստ շաբաթ ստացվեց, քանի որ հանդիպումներ չունեցանք ու կարող էին առանց շտապելու պատրաստվել հաջորդ խաղին: Նման օրերը նաև հնարավորություն են տալիս բարելավել անհատական մարզավիճակդ ու ավելի շատ աշխատել»,-նշել է Կալյեխոնը:


Դիտել են: 328 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz