ԿԱԿԱ. «ԵՐԲԵՔ ՉԵՄ ՄՏԱԾԵԼ «ՌԵԱԼԻՑ» ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» - 2 Ноября 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Նոյեմբեր » 2 » ԿԱԿԱ. «ԵՐԲԵՔ ՉԵՄ ՄՏԱԾԵԼ «ՌԵԱԼԻՑ» ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
10:51
ԿԱԿԱ. «ԵՐԲԵՔ ՉԵՄ ՄՏԱԾԵԼ «ՌԵԱԼԻՑ» ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

«Դեռ երեք տարվա պայմանագիր ունեմ ու կարող եմ ավելին տալ «Ռեալին»: Ուզում եմ նորանոր նավճումների հասնել իմ թիմի հետ»,-խոստովանել է բրազիլացին "Estadao”-ին տված հարցազրույցում:

«Երբեք չեմ մտածել «Ռեալից» հեռանալու տարբերակի մասին, նույնիսկ այլ ակումբներից առաջարկներ ստանալուց հետո: Համոզված եմ, որ դեռ կարող են օգտակար լինել այս թիմին: Առաջինը հենց ես եմ ցանկացել մնալ «Ռեալում», սա իմ որոշումն էր: Դեռ երեք տարվա պայմանագիր ունեմ ու կարող եմ ավելին տալ այս թիմին: Ուզում եմ իմ մշտական տեղը վաստակել թիմում, հաջող խաղ ցուցադրել ու նաև հանդես գալ հավաքականում` նոր տիտղոսներ նվաճելով թիմերիս հետ միասին»,-նշել է «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը:

«Հավաքական հրավիրվելը շատ դրական ազդեցություն ունեցավ ինձ վրա: Օգտակար էր նաև սեփական ուժերը այլ մթնոլորտում չափելու առումով: Կարողացա լավ հանդես գալ, ինչը շատ կարևոր էր ինձ համար: «Ռեալում» մշտական խաղաժամանակ չունեմ, և հավաքականում հաջող խաղը ինձ վստահություն հաղորդեց: Այս մրցաշրջանում, ի տարբերություն նախորդի, համոզված եմ, որ լավ մարզավիճակում եմ»:

Բրազիլիայի հավաքական վերադարձի մասին Կական ավելացրեց. «Աշխարհի առաջնությունում խաղալը մեծ պատասխանատվություն է, այն էլ` տանը: Մենք լավ սերունդ ունենք հավաքականում: Բայց նախ պետք է հաջող հանդես գամ իմ ակումբում, որպեսզի նույնը փոխանցվի նաև հավաքական: Շատ ուրախ էի հերադառնալու կապակցությամբ: Ընկերներս նույնպես մեծ ուրախությամբ ընդունեցին ինձ: Հավաքականում հիանալի մթնոլորտ է տիրում»,-նշել է Կական:

Նեյմարի մասին Կական ասաց. «Նա ֆանտաստիկ շրջան է ապրում: Շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, երազում է հանդես գալ եվրոպական գրանդ ակումբի կազմում: Ինձ դուր է գալիս նաև Լուկաշի ու Օսկարի խաղը: Բոլորն էլ մեծ տաղանդի տեր խաղացողներ են: Նույնը կարող եմ ասել Տիագո Սիլվայի, Դավիդ Լուիսի կամ Մարսելոյի մասին: Հավաքականի ներկայիս սերունդը շատ տաղանդավոր է»,-վստահեցրել է բրազիլացին:

Դիտել են: 369 | Վարկանիշը: 5.0/1
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz