ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԻՄ ՆՊԱՏԱԿՆ Է ՀԱՂԹԵԼ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԲՈԼՈՐ ԽԱՂԵՐՈՒՄ» - 6 Января 2013 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2013 » Հունվար » 6 » ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԻՄ ՆՊԱՏԱԿՆ Է ՀԱՂԹԵԼ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԲՈԼՈՐ ԽԱՂԵՐՈՒՄ»
15:34
ԺՈԶԵ ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԻՄ ՆՊԱՏԱԿՆ Է ՀԱՂԹԵԼ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԲՈԼՈՐ ԽԱՂԵՐՈՒՄ»


«Ռեալ Սոսիեդադն» իր մարզավիճակի գագաթնակետում է գտնվում և շատ վստահ է խաղում: Ամենակարևորն այն է, որ մենք ցանկանում ենք հաղթել»,- ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչը 2013 թվականի առաջին հանդիպման մասին:

Մադրիդի «Ռեալի» Ֆուտբոլային Քաղաքի մամուլի սենյակում Ժոզե Մոուրինյոն 2013 թվականի իր առաջին մամուլի ասուլիսն է տվել: «Ռեալի» մարզիչը հստակեցրել է իր թիմի նպատակները. «Նպատակն է հաղթել յուրաքանչյուր խաղում: Եվ յուրաքանչյուր խաղում, որում չենք հաղթի, մենք հիասթափություն կապրենք: Ես ցանկանում եմ լրջորեն անցկացնել յուրաքանչյուր հանդիպումը, առավելագույնն անել և փորձել անել ամեն հնարավորը: Չնայած ստեղծված իրավիճակին, մեր ֆուտբոլիստները շատ վստահ են: Բայց ամենից կարևորն այն է, որ զգում եմ, որ իմ թիմը ցանկանում է հաղթել»:

Պորտուգալացի մարզիչը նաև վերլուծել է Սան Սեբաստիանը ներկայացնող թիմին, որը չի պարտվել առաջնության նախորդ յոթ խաղերում. «Նրանց ճակատագիրը ռիսկի տակ չէ և դա նրանց ազատություն է տալիս՝ թույլ տալով գործել առանց ճնշման և վայելել հանդիպումը: Սա կարևոր է գործոն է և վստահությունը ֆուտբոլային թիմի հաջողության բանալին է: Այդ վստահությունն առավելություն է տալիս մրցակցի նկատմամբ: Նրանք չունեն վնասվածք ունեցող կամ որակազրկված ֆուտբոլիստ և գտնվում են իրենց մարզավիճակի գագաթնակետում: Նրանք վստահ են սեփական ուժերին, բայց մենք պետք է հաղթենք և պատասխանատվությամբ մոտենանք հանդիպմանը: Ես վստահում եմ այն ֆուտբոլիստներին, ովքեր կխաղան պաշտպանությունում և կարծում եմ, որ նրանք լավ հանդիպում կանցկացնեն և կստանան մնացած թիմի աջակցությունը: Ամենից կարևորն այն է, որ նրանք ցանկանում են հաղթել և զգում եմ, որ իմ թիմը հաղթելու ցանկություն ունի»:

Մոուրինյոն խոսել է Իգուայինի հնարավոր վերադարձի մասին. «Շատ կարևոր է, քանի որ մենք շատ հանդիպումներ ենք անցկացրել միայն Բենզեմայի մասնակցությամբ, որին երբեմն օգնում էր Մորատան կամ այդ դիրքում խաղացող այլ ֆուտբոլիստներ: Կարևոր է երկու ֆուտբոլիստների միջև մրցակցությունը. դա կատարելագործում է նրանց: Դա կարևոր է և՛ թիմի, և՛ մարզչի համար, քանի որ երբեմն երկուսն էլ միաժամանակ են խաղում: Իգուայինը գոլ խփող է և դա կարող է օգտակար լինել թիմի համար, քանի որ թիմը շատ պահեր է ստեղծում, բայց նախկինի պես շատ գոլեր չի խփում: Դա հիանալի լուր է բոլորի համար: Մենք չենք խոսում այն ֆուտբոլիստների մասին, ովքեր չեն խաղում, բայց այժմ նա այստեղ է և դա կարևոր է»:

«Ռեալ Սոսիեդադի» դեմ հանդիպման հնարավոր մեկնարկային կազմի մասին պորտուգալացի մարզիչն ասել է. «Ես չեմ կարող ինչ-որ բան ասել, քանի որ ֆուտբոլիստներն առաջինը պետք է դա իմանան, բայց դեռևս չգիտեն: Դժվար չէ կանխատեսել, թե ովքեր կլինեն մեկնարկային կազմում, քանի որ մենք շատ տարբերակներ չունենք: Պաշտպանությունում կան երկու վնասվածք ունեցող պաշտպաններ և մեկ որակազրկված կենտրոնական պաշտպան և չունենք ձախ պաշտպաններ: Դաշտի կենտրոնում բոլորը լավ վիճակում են: Նույնիսկ դարպասապահները չգիտեն, թե ով է վաղը խաղալու, բայց ով էլ խաղը վաղը, նա չի խաղա չորեքշաբթի օրը կայանալիք խաղում և հակառակը»:

Լա Լիգայում ստեղծված իրավիճակի մասին մարզիչը հետևյալն է ասել. «Մենք պատրաստվում ենք առաջնությունում խաղալ այնպես, ինչպես կխաղային առաջին տեղում գտնվելու կամ առաջատարին մի քանի միավոր զիջելու պարագայում: Մենք պետք է կենտրոնանանք առաջիկա հանդիպման վրա և փորձենք հաղթել այն: Մենք պատասխանատվություն ունենք և պետք է ավելի լավ արդյունքներ ապահովենք Լա Լիգայում»:

Տարվա առաջին խաղում Կասիլյասի խաղալու հնարավորության մասին մարզիչն ասել է. «Բոլոր դիրքերում էլ առաջնությունը կտրվի այն ֆուտբոլիստներին, ովքեր ավելի պատրաստ են և վստահ են իրենց ուժերին: Վստահությունը շատ կարևոր է և այս մրցաշարը պակաս կարևոր չէ: Ֆուտբոլիստների մրցակցության պարագայում են նրանք հասնում իրենց մարզավիճակի գագաթնակետին: Երկար ժամանակով առանց մրցակցության մնալը լավ չէ ոչ մի ֆուտբոլիստի համար: Մենք կփորձենք ապահովել այդ հավասարակշռությունը: Իմ դարպասապահներն ու ֆուտբոլիստները միշտ լավագույնն են: Երբ մարզում էի փոքրիկ Ունիաո Լեյրիա» թիմը, մարդիկ ծիծաղում էին, երբ ասում է, որ իմ ֆուտբոլիստները լավագույնն են աշխարհում: Ես չեմ պատրաստվում փոխվել նաև հիմա»:

Մոուրինյոն խոսել է երկուշաբթի օրը կայանալիք Ոսկե գնդակի մրցանակաբաշխության մասին. «Ես չեմ գնում: Ես պետք է աշխատեմ այստեղ, քանի որ չորեքշաբթի օրը կարևոր գավաթային խաղ ունենք»:

Դիտել են: 626 | Վարկանիշը: 5.0/1
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz