Ժոզե Մոուրինյո. «Ես իմ ֆուտբոլիստներին ոչնչում չեմ մեղադրում» - 26 Апреля 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Ապրիլ » 26 » Ժոզե Մոուրինյո. «Ես իմ ֆուտբոլիստներին ոչնչում չեմ մեղադրում»
11:03
Ժոզե Մոուրինյո. «Ես իմ ֆուտբոլիստներին ոչնչում չեմ մեղադրում»


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե ՄոուրինյոնՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիայից» կրած պարտությունից հետո, հայտարարել է, որ գոհ է մնացել իր սաների խաղից:

- Սա ֆուտբոլ է: Իմ տղաները գերազանց հանդիպում անցկացրեցին: Պետք է նշեմ, որ մեզ գերազանց թիմ էր դիմակայում: Բացի այդ մենք մինչ այդ բարդ հանդիպում էինք անցկացրել, որը բնականաբար անդրադարձել էր ֆուտբոլիստների պատրաստվածության վրա: Մենք մի փոքր հոգնել էինք: Երբ հաշիվը դարձավ 2:1, երկու թիմերն էլ ձգտում էին ավելի հանգիստ խաղալ, որպեսզի սխալներ չլինեին:

11 մետրանոցների պահը դրամատիկ ստացվեց, մեր բախտը չբերեց: Ցավում եմ իմ ֆուտբոլիստների համար, շատ բարդ է հաշտվել այսպիսի պարտության հետ: Բայց մենք չպետք է ընկճվենք: Այս տարի մենք կարող ենք հաղթել Իսպանիայի առաջնությունում: Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով և մտադիր չեմ որևէ մեկին քննադատել: Սա ֆուտբոլ է:

Կրիշտիանուի վրիպու՞մը: Բոլորն էլ կարող են սխալվել: Ես այդքան ծայրահեղ կերպով չէի քննարկի այդ պահը: Մարդիկ սիրում են համեմատել Մեսսիին ևՌոնալդուին: Մեսսին երեկ նույնպես չկարողացավ իրացնել 11 մետրանոցը: Բայց ես կարծում եմ, որ այս մրցաշրջանը լավագույնն է Ռոնալդուի կարիերայում: Կյանքը շարունակվում է,- պորտուգալացի մարզչի խոսքերն է մեջբերում AS պարբերականը:

Դիտել են: 383 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz