Ժոզե Մոուրինիոն խոսել է մրցաշրջանի մասին - 7 Мая 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Մայիս » 7 » Ժոզե Մոուրինիոն խոսել է մրցաշրջանի մասին
22:14
Ժոզե Մոուրինիոն խոսել է մրցաշրջանի մասին




Ժոզե Մոուրինյոն ավարտվող մրցաշրջանի, Գվարդիոլայի, տրանսֆերների և այլ բաների մասին... 

Ընդհանուր առմամբ Դուք 7 անգամ հաղթել եք Պորտուգալիայի, Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի ազգային առաջնություններում: Դո՞ւք մեծ եռյակի հաղթող եք: Դուք ձեր առջև դրել էիք այդպիսի խնդիր: 

«Այո: Ոչ մի մարզչի չի հաջողվել հաղթել եվրոպական երեք լավագույն առաջնություններում: Դա իմ նպատակն էր: Զարմանալի փորձ իմ կյանքում: Չէի մտածում, որ միակը կլինեմ, ով կանի դա: Հուսով եմ, որ մոտ 10 տարի հետո կլինեն այնպիսի մարզիչներ և խաղացողներ, որ կհասնեն իմ հաջողությանը: Հիմա իմ նպատակն է «Ռեալի» հետ որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել»: 

«Ես դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ, և ես ու իմ ընտանիքի անդամները գոհ ենք ստաբիլությունից, քանի որ առաջ մենք ամեն երկու երեք տարին մեկ փոխում էինք մեր բնակության վայրը: Այնպես, որ ես գոհ եմ, որ մնում եմ թիմում»: 

«Ռեալի» նախագահը Ձեզ հետ 4 տարվա պայմանագիր ստորագրեց, որպեսզի Դուք կարողանաք վերացնել «Բարսելոնայի» գերիշխանությունը: Դո՞ւք կարողացաք հասնել դրան երկու տարում: Ինչ կասեք այս կապակցությամբ: 

«Ֆլորենտինո Պերեսը շատ դժվար բան արեց: Նա գրավեց ինձ «Ռեալի» մասին իր ունեած ծրագրերով: Երկու տարի առաջ նա դիմեց ինձ իր նպատակներով, իսկ այդ պահին ես սիրահարված էի «Ինտերին», նրա խաղացողներին, և փայլուն ղեկավարությանը: «Ինտերի» նախագահ Մորատին յուրահատուկ մարդ է: Բայց Պերեսը համոզեց ինձ գլխավորել "Մադրիդը": Ֆլորենտինոն ասաց, որ ես պետք եմ «Ռեալին»: Այդ պահին ես մտածում էի, որ «Ինտերի» հետ ՉԼ-ն հաղթելուց հետո «Ռեալը» պետք է նաև ինձ»: 

«Եթե ես չդառնայի «Ռեալի» մարզիչ ապա իմ կարիերան ամբողջական չէր լինի: Բայց կարևորը «Ռեալին» մարզելը կամ նրա հետ խաղալը չէ այլ նրա հետ տիտղոսներ նվաճելը: Եթե ես հիմա ասեմ, որ ավարտում եմ մարզչական կարիերաս, ապա կարող եմ ասել, որ այն հաջողված է: Ես հաղթել եմ ամեն ինչ առաջատար առաջնություններում: Ես հաղթել եմ ՉԼ-ում: Ես շնորհակալ եմ նախագահին, որ նա ինձ համոզեց այս քայլը անել: «Ռեալին» մարզելը ամենադժավր գործն է իմ կարիերայի ընթացքում»: 

«Բացի այդ պատասխանելով Ձեր հարցին ասեմ, որ իմ կյանքի նպատակը «Բարսելոնային» հաղթելը չէ: Ես պարտվել եմ «Բարսելոնային», բայց այդ պարտություններից և ոչ մեկը ինձ ավելի շատ չտխրացրեց որքան, «Բավարիայից» պարտությունը: Եվ հակառակը «Բարսելոնայի» դեմ խաղում հաղթանակը չէր կարող ինձ ուրախացնել այնքան, որքան կարող էր ուրախացնել «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակը»: 

Կարելի է արդյո՞ք ասել որ սկսվում է «Ռեալի» ժամանակը: 

«Դժվարանում եմ պատասխանել Ձեր հարցին: «Բարսելոնան», որ բոլորի կողմից ամենատաղանդավոր թիմն է համարվում, չի կարողանում երկու անգամ անընդմեջ հաղթել ՉԼ-ն: Նրանք մեկ անգամ հաղթեցին, իսկ հաջորդում պարտվեցին, իսկ այս անգամ էլ պարտվեցին «Չելսիից»: 

Ի՞նչ է ամենաշատը սիրում Մոուրինյոն: 

«Մոուրինյոն ամենաշատը սիրում է «Ռեալի» խաղը: Շատ գեղեցիկ է»: 

Դուք միշտ պաշտպանում եք Ձեր խաղացողներն: Բայց շատերը ասում են որ Դուք դաժան եք: Գոյություն ունի արդյո՞ք «Երկրորդ Մոուրինյո»: 

«Այո, ֆուտբոլիստների հետ գործում է նաև «Երկրորդ Մոուրինյո»: Թիմը ղեկավարելը շատ դժվար է: Պետք է թիմի հետ լինես ընկերական, բայց ժամանակ առա ժամանակ պետք ցույց տաս թե «ով է տան տերը»: 

Ի՞նչ կասեք Գվարդիոլայի մասին

«Ես հիշում եմ Գվարդիոլային դեռևս «Բարսելոնայում» իմ աշխատելու ժամանակներից և հաճելի հիշողություններ եմ պահում նրա հետ կապված: Բայց կյանքը փոխվում է, իսկ դրա հետ նաև մարդկանց: Հաճախ ինձ քննադատում են նրա համար որ ես հաջողություն մաղթեցի Գվարդիոլային, մարդիկ կարծում են, որ դա կեղծ: Մենք միասին աշխատել ենք նույն թիմում և կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ մենք թշնամիներ չենք: Սակայն ինձ թվում է, որ Գվարդիոլային չհաջողվեց կատարյալ մարդու համբավ ձեռք բերել»: 

Իգուայինի շուրջ շատ խոսակցություններ կան: Նա մնո՞ւմ է թիմում: 

«Իգաույինը կմնա: Նա չի հեռանա որովհետև ես չեմ ցանկանում: Մեզ կարող են առաջակել 40, 50, կամ 60 մլն եվրո , սակայն ցանկանում եմ կրկնել Իգուայինը չի վաճառվում»: 

Ադանը կհեռանա արդյո՞ք 

«Վերջնական որոշումը պետք է կայացնի Ադանը, սակայն ես չեմ ցանկանում, որ նա հեռանա»: 

Բայց խոսում են, որ Մոուրինյոն նոր դարպասապահ է փնտրում, Կասիլյասին ճնշելու համար: Դա ճ՞իշտ է: 

«Հիմարություն: Ես խնդրել եմ Իկերին օգնել ինձ»: 

Այսինքն Դուք Կասիլյասի հետ խնդիր չո՞ւնեք: 

«ՈՉ»: 

Ի՞նչ կասեք Պեպեի կամ Շահինի մասին: 

«Պեպեն ուղակի հիանալի է: Պետք է խոստովանել այն ինչ տեսնում ենք իսկ մենք տեսնում ենք, որ նա փայլուն է խաղում: Ինչ վերաբերվում է Շահինին նա կմնա: Ես վստահ եմ, որ Շահինը լուրջ դեր կունենա թիմի համար մյուս մրցաշրջանում»:  


Դիտել են: 375 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz