ԻԳՈՒԱԻՆԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ - 5 Мая 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Մայիս » 5 » ԻԳՈՒԱԻՆԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
14:31
ԻԳՈՒԱԻՆԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ




«Ռեալը» արգենտինացի հարձակվողի համար առաջարկներ չի լսում:

Վերջերս շատ է խոսվում, որ «Ռեալի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «արքայական» ակումբը: Այդ իսկ պատճառով «Ռեալի» ղեկավարությունը որոշել է վերջ դնել նման խոսակցություններին ու պաշտոնապես հայտարարել. «Իգուաինը չի վաճառվում: Նրա պայմանագիրը դեռ չի ավարտվել, ու շարունակելու է խաղալ «Ռեալում»»: Խուսափելու համար հնարավոր այն կարծիքից, որ ակումբը խորամանկ քայլ է կատարում, որպեսզի բարձրացնի Իգուաինի տրանսֆերի արժեքը, «Ռեալը» ավելացրել է. «Եթե նույնիսկ ուզենայինք ահռելի գումարներ պահանջել նրա համար, այլ քայլերի չէինք դիմի, պարզ կհայտարարեինք, որ ուզում ենք վաճառել նրան: Բայց Մոուրինյոն տեսնում է նրան իր թիմում: Միայն եթե որևէ ակումբ 200 մլն. եվրո առաջարկի, միգուցե համաձայնվեք վաճառել»:

«Ռեալի» երկրպագուները սիրում են Իգուաինին, բայց արգենտինացին դժգոհ լինելու պատճառներ ունի այս մրցաշրջանում: Նա համեմատաբար ավելի հազվադեպ է հայտնվում թիմի հիմնական կազմում:  «Բավարիայի» ու «Բարսելոնայի» դեմ կարևոր խաղերում շատ քիչ ժամանակ անցկացրեց խաղադաշտում: Իգուաինը զգում է, որ այս տարվա ճակատամարտում զիջեց Բենզեմային:

 «Եթե Իգուաինին վաճառենք, օրինակ, 50 մլն.-ով, ապա այդքան էլ պետք է հատկացնենք նոր հարձակվող գնելու համար: Բայց չես կարող ասել` այդ նոր ֆուտբոլիստը կկարողանա հարմարվել թիմին, կարդարացնի սպասելիքները, թե` ոչ: Նրան վաճառելը մեր կողմից մեծ սխալ կլիներ»,-նշում է ակումբի ղեկավարությունը: Իգուաինի հետ կապված խնդիրներից է նաև նրա աշխատավարձի հարցը:  Այժմ արգենտինացին 3,8 մլն. եվրո է ստանում, այնինչ կցանկանար մոտ 5 մլն. եվրո վաստակել:

«Ռեալի» հանդերձարանը նույնպես արձագանքել է Իգուաինի անվան շուրջը պտտվող խոսակցություններին. «Պիպիտան գնալու մասին ոչինչ չի ասել: Չենք կարծում, որ կհեռանա: Սիբելեսի տոնախմբության ժամանակ մարզաշապիկի վրա նրա կատարած ժեստը ապացուցում է մեր խոսքերը: Մենք շատ ենք սիրում Իգուաինին, և ուրախանում ենք նրա հաջողություններով»: Այսպիսով, բոլորը ցանկանում են, որ Պիպիտան մնա «Ռեալում»: Որոշումը արգենտինացու ձեռքում է:


Դիտել են: 370 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz