ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԻԱՑԱԾ Է ՌՈՆԱԼԴՈՒԻ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐՈՎ - 11 Января 2013 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2013 » Հունվար » 11 » ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԻԱՑԱԾ Է ՌՈՆԱԼԴՈՒԻ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐՈՎ
11:40
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԸ ՀԻԱՑԱԾ Է ՌՈՆԱԼԴՈՒԻ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐՈՎ

Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Սելտա»-ի դեմ խաղում ցուցադրած հիանալի խաղը աննկատ չի մնացել: Պորտուգալացու հեթ-տրիկը ու Խեդիրային կատարած հիանալի փոխանցումը արժանացել են համաշխարհային լավագույն մարզական պարբերականների ուշադրությանը: Ֆրանսիայում, Արգենտինայում, Իտալիայում, Գերմանիայում, Անգլիայում, Պորտուգալիայում և իհարկե Իսպանիայում հիացմունքով են խոսում պորտուգալացու խաղի մասին: «Ռոնալդուի հրաշարգործությունը «Ռեալ»-ին հաղթանակի է տանում», «Ռոնալդուն սանձահարեց «Սելտա»-ին», «Ռոնալդուն ներկայացում կազմակերպեց «Սելտա»-ի նկատմամբ տարած հաղթանակի ժամանակ» և «Ինչքան մեծ ես դու, Ռոնալդու» վերնագրերը բազում վերնագրերից մի քանիսն են, որ ուշադրություն են սևեռում պորտուգալացու խաղի վրա: Իսպանիայում երկու ամենահայտնի տպագիր օրաթերթերի շապիկները նույնպես «պատկանում էին» Ռոնալդուին: «Կրիշտիանուն վարպետ է»... Այսպիսին էր AS-ի խորագիրը, իսկ Marca-ն լույս էր տեսել «Կուռք!» խորագրով:

Marca: «Կուռք!»
Օրաթերթի շապիկը զարդարված է Կրիշտիանուի նկարով, որում երևում  այն բոլոր էմոցիաները, որ նա ապրում էր գոլը խփելիս: Նկարի մեկնաբանությունն էլ իր հերթին հիանալի կերպով նկարագրում է, թե ինչ ջանքեր գործադրեց «Ռոնալդու»-ն «Սանտիագո Բեռնաբեու»-ում: «Հիանալի ներկայացում Ռոնալդուի կողմից՝ երեք ֆանտաստիկ գոլերով ու Խեդիրային կատարած գոլային փոխանցմամբ: «Բեռնաբեու»-ն վանկարկում էր «Ռոնալդու, քոնն է «Ոսկե գնդակ»-ը» ու հոտնկայս ծափահարում էր նրան»: Թերթում խաղի մասին պատմող նյութում էլ գրվում է.«Ռոնալդուն հիանալի մարզավիճակում է: Տպավորիչ խաղ պորտուգալացու կողմից, ով ստեղծեց 3 գոլ: Ռոնալդուն իր հերթական լեգենդար խաղն անցկացրեց «Բեռնաբեու»-ում, որը այդ երեկոն ապրեց պորտուգալացու հանճարից ստացած հիացմունքով»:



As: «Կրիշտիանուն վարպետ է»
Իր երեք գոլերից մեկը տոնելիս արված լուսանկարը զարդարում է մադրիդյան մեկ այլ պարբերականի շապիկը: «Կրիշտիանուն ունի պատասխանը: Նա խփեց երեք գոլ (ևս մեկը սխալմամբ չարձանագրվեց) ու 4-րդ գոլի փոխանցումը կատարեց: Նա կրակոցներով սկսեց 2013 թվականը: Այս երեկո նա էր վարպետը: Կատարյալ խաղացող: «Բեռնաբեու»-ն նրան հանձնեց «Ոսկե գնդակ»-ը»,- գրված էր օրաթերթի շապիկին ու խաղին մասին պատմող նյութում:

Portada de AS del 10 de enero

L'Equipe: «Ռոնալդուի հրաշագործությունը «Ռեալ»-ին հաղթանակի է ուղղորդում»
Ֆրանսիական հայտնի պարբերականի ինտերնետային տարբերակում «Ռեալ»-ի խաղի վերաբերյալ հաշվետվություն էր ներկայացված, որը զարդարում էր պորտուգալացու լուսանկարը: Պատմող նյութում գրված է.«Ռոնալդուի հրաշագործությունը «Ռեալ»-ին հաղթանակի է ուղղորդում: Ռոնալդուն պարզապես նվաճեց այդ ուղեգիրը դեպի մյուս փուլ՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ (3', 24' և 87')»:

A Bola: «Ռոնալդուն ներկայացում կազմակերպեց ու «Սելտա»-ին նետեց աղբարկղը»:
Պորտուգալիայում արագորեն արձագանքեցին իրենց հայրենակցի հիանալի խաղին: «Ռոնալդուն խփում է վարպետորեն մշակված գոլ» և «Պորտուգալացին ներկայացում կազմակերպեց ու «Սելտա»-ին նետեց աղբարկղը, ինչը օգնեց թիմին դուրս գալ «Արքայական գավաթ»-ի խաղարկության քառորդ եզրափակիչ» արտահայտությունները ցույց են տալիս Ռոնալդուի հիանալի խաղը «Բեռնաբեու»-ում:



O Jogo: «Ինչքա՜ն մեծ ես դու, Ռոնալդու!»
O Jogo-ն շատ ավելի ուղղակիորեն արտահայտվեց: «Ինչքա՜ն մեծ ես դու, Ռոնալդու!»,- գրված է պարբերականի շապիկին: Իսկ արդեն խաղի նկարագրություն ներկայացվում է նման վերնագրի իմաստը.«Հեթ-տրիկ ու հիանալի գոլային փոխանցում, որոնք օգնեցին «Ռեալ»-ին դուրս գալ քառորդ եզրափակիչ»:

Olé: «Ադամանդե խաղ ցուցադրած Ռոնալդուի շնորհիվ «Ռեալ»-ը շրջանցեց «Սելտա»-ին
Արգենտինական պարբերականի կայքում նույնպես խոսվում է պորտուգալացու «ադամանդե» խաղի մասին: «Ադամանդե խաղ ցուցադրած Ռոնալդուի շնորհիվ «Ռեալ»-ը շրջանցեց «Սելտա»-ին ու դուրս եկավ «Արքայական գավաթ»-ի խաղարկության քառորդ եզրափակիչ: Թիմը հաղթեց 4:0 հաշվով շնորհիվ պորտուգալացու հեթ-տրիկի ու գոլային փոխանցման»:

La Gazzetta dello Sport: «Ռոնալդուն սանձահարեց «Սելտա»-ին»
Իտալիայում նույնպես անդրադարձել են Ռոնալդուի խաղին: «Ռոնալդուն սանձահարեց «Սելտա»-ին: «Ռեալ»-ը շարժվում է առաջ դեպի քառորդ եզրափակիչ՝ շնորհիվ փառահեղ Ռոնալդուի օգնությամբ տարած 4:0 հաշվով հաղթանակի»... Հենց այս բառերը կարելի է կարդալ պարբերականի շապիկին:

Bild: «Ռոնալդուն «Ռեալ»-ին դուրս է բերում քառորդ եզրափակիչ»
Գերմանական մարզական պարբերականը կարճ ու հստակ է արտահայտվել.«Ռոնալդուն «Ռեալ»-ին դուրս բերեց գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ»,- գրված է թերթի ինտերնետային տարբերակում:

ESPN: «Ռոնալդուն հետ բերեց «Ռեալ»-ին գավաթի խաղարկության ճիշտ ուղի ու առաջնորդեց դեպի 4:0 հաշվով քամբեքը»
Մարզական հայտնի կայքը նույնպես անդրադարձել է Ռոնալդուի խաղին.«Շնորհիվ Ռոնալդուի հեթ-տրիկի ու գոլային փոխանցման «Ռեալ»-ը հաղթեց «Սելտա»-ին 4:0 հաշվով, շարունակեց մրցելույթները գավաթի խաղարկությունում դեպի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղան «Վալենսիա»-ի դեմ»:

Real Madrid - Celta

Դիտել են: 435 | Վարկանիշը: 5.0/1
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz