ԳՈՆՍԱԼՈ ԻԳՈՒԱԻՆԸ ՄՈՏ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆԸ - 20 Июля 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Հուլիս » 20 » ԳՈՆՍԱԼՈ ԻԳՈՒԱԻՆԸ ՄՈՏ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆԸ
13:56
ԳՈՆՍԱԼՈ ԻԳՈՒԱԻՆԸ ՄՈՏ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆԸ


Երեկ արգենտինացու հայրը «Սանտիագո Բեռնաբեուի» գրասենյակներից մեկում հանդիպել է Խոսե Անխել Սանչեսին:

«Ռեալն» արդեն պատրաստել է Գոնսալո Իգուաինի թարմ պայմանագիրը: Բոլոր հարցերը վերջնականապես լուծվել են Իգուաինի հոր՝ Խորխեի և Խոսե Անխել Սանչեսի հանդիպումից հետո: «Արքայական» թիմը բաձրացնելու է արգենտինացի հարձակվողի աշխատավարձը՝ 3.5 մլն-ից դարձնելով 4.5 մլն եվրո: Նույնքան է վաստակում նաև թիմի մյուս հարձակվողը՝ Կարիմ Բենզեման:

Չնայած այս պայմանագրի կնքումը կասկած չի հարուցում, թիմի ղեկավարությունը որոշել է պաշտոնական հայտարարություն չանել մինչև Լոս Անջելեսի խաղերի ավարտը: Մինչմրցշրջանի ընթացքում Ֆլորենտինո Պերեսն ուզում է անձամբ զրուցել Իգուաինի հետ ու հաղորդել նրան, որ վայելում է թիմի ղեկավարության վստահությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայմանագիրը երկարաձգվելու է մինչև  2016թ.:

Մրցաշրջանի ավարտից հետո Պիպիտայի ապագան անորոշ էր: Շատ էր խոսվում տարբեր ակումբերի կողմից եկած առաջարկների մասին, այնուամենայնիվ, Մոուրինյոն ու Խոսե Անխել Սանչեսը հայտարարեցին, որ Իգուաինին ուզում են տեսնել իրենց թիմում: Բացի այդ, Մոուրինյոն նրան վստահեցրեց, որ Բենզեմայի հետ հիմնական կազմի համար պայքարը սկսվելու է զրոյից՝ անկախ անցած մրցաշրջանում ցուցադրած նրանց արդյունքներից:

Այս ամենին գումարելով երկրպագուների ու թիմակիցների սերը՝ Իգուաինը որոշեց մնալ իրեն հարազատ դարձած ակումբում: Իգուաին-«Ռեալ» զույգը ամուր է կապված և դեռ ճանապարհ ունի անցնելու միասին: Նրանց կապում է փոխադարձ սերն ու նվիրվածությունը:

Իգուաինի նվիրվածության վառ ապացույց է «Յուվենթուսի» գայթակղիչ առաջարկի մերժումը: Իտալական ակումբը արգենտինացուն առաջարկում էր տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ («Ռեալում» նա վաստակելու է 4.5 մլն եվրո): Իգուաինի համար կարևորը փողը չէ, և սա բազմիցս ապացուցվել է: «Ռեալն» էլ իր հերթին վաղուց հայտարարել էր. «Պիպիտան չի վաճառվում»:


Դիտել են: 328 | Վարկանիշը: 5.0/1
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz