Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Օսասունա» - «Ռեալ Մադրիդ» խաղից հետո խոսել է հանդիպման մասին: Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը չկարողացավ առավելության հասնել տանտերերի հանդեպ՝ կրելով հերթական միավորների կորուստը:
«Ինձ դուր եկավ թիմի վերաբերմունքը, քննադատելու ոչինչ չունեմ: Մի քանի ֆուտբոլիստներ, որոնք երկար ժամանակ չէին խաղացել, հրաշալի հանդիպում անցկացրին, օրինակ՝ Ալբիոլն ու Կոենտրաուն: Բողոքելու ոչինչ չունեմ: Ֆուտբոլիստներն արեցին այն, ինչ պետք է անեին:
«Օսասունա»-ի դեմ մրցակցելը միշտ էլ բարդ է, քանի որ նրանց խաղաոճի մեջ չի մտնում գոլային պահեր ստեղծելը: Վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին խոսել չեմ ուզում, քանի որ երբեք ինձ չեմ արդարացնում վնասվածքներով:
Ինձ դուր եկավ Իկեր Կասիլյասի՝ «Սելտա»-ի դեմ խաղը. նա արեց այն, ինչ պիտի անի դարպասապահը՝ թիմին միավորներ բերելու համար, չնայած դա գավաթային խաղ էր: Նա լավ է խաղում ու թիմին վստահություն է հաղորդում: «Օսասունա»-ի դեմ հանդիպմանն Իկերը երկու անգամ դիպավ գնդակին: Կարելի է ասել՝ վերջին խաղերին «Ռեալ»-ը լավ է գործում պաշտպանությունում, իսկ դրա մի մասն էլ Կասիլյասն է: Հիմա շատ շուտ է խոսել այն մասին, թե նա արդյոք կմասնակցի՞ «Վալենսիա»-ի դեմ խաղին»,- «Ռեալ»-ի պաշտոնական կայքը փոխանցում է Մոուրինյոյի խոսքերը:

