Գլխավոր » 2012 » Հուլիս » 24 » Առաջին թիմի բնակության համար նախատեսված շինարարության աշխատանքները մոտենում են ավարտին
00:44 Առաջին թիմի բնակության համար նախատեսված շինարարության աշխատանքները մոտենում են ավարտին |

<<Մադրիդ>>-ի ղեկավարությունը ժանքեր չի խնայում,որպեսզի մինչև
ԱՄՆ-ի խաղերի ավարտը վերջացնի շինարարական աշխատանքները:Ենթադրվում է,որ մինչև
օգօստոսի 12-ը թիմի նոր բնակության վայրը կհանձնվի շահագործման:
Եթե ամեն ինչ լինի համաձայն պլանի,ապա թիմը կարող է մինչև Իսպանիայի սուպերգավաթի
խաղը տեղավորվել իր նոր բնակության վայր:Թիմին հարկավոր ամեն բան արդեն պատրաստ
է,և պետք է Խեխոնից բերվի առանձին փաթեթներով:Կարևոր նորույթը սենյակների
ձևավորումն է.հայելիները մի կոճակի սեղմումով վերածվում են հեռուստացուցի:
Առաջին թիմի համար կան 60 անհատական
սենյակներ`կահավորված և 2 մետր երկարությամբ մահճակալներով,որոնց լայնությունը դեռ չի
որոշվել,կա գրասենյակ,լոգարան և հյուրասենյակ:Նույնիսկ ամբողջ թիմին ու
աշխատողներին տեղավորելու դեպքում դեռ մնում են ազատ սենյակներ:
Այս ամբողջ բանակատեղը,որի տարածքը կազմում է
7000 քառակուսի մետր,արժեցել է սպասվածից`22 մլն եվրոյից քիչ`17 մլն եվրո:Խաղացողների
սենյակները զբաղեցնում են ընդամենը 2 հարկ,մնացած տարածքում են`ճաշարանը,հանգստի
գոտին և մարզասրահը: |
Դիտել են: 413
| Վարկանիշը: 0.0/0 |
Բոլոր Մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
|