Անկասկած, Կրիշտիանոն Մեսսիից լավն է. Ուսեյն Բոլտ - 12 Августа 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Օգոստոս » 12 » Անկասկած, Կրիշտիանոն Մեսսիից լավն է. Ուսեյն Բոլտ
14:16
Անկասկած, Կրիշտիանոն Մեսսիից լավն է. Ուսեյն Բոլտ


Օլիմպիական խաղերում 4×100 մ փոխանցումավազքի ոսկե մեդալը նվաճելուց հետո Յամայկացի լեգենդար արագավազորդ Ուսեյն Բոլտը կարծիք է հայտնել, թե ով է արժանի «Ոսկե գնդակը» ստանալուն, տեղեկացնում է Marca-ն:

«Անկասկած, Կրիստիանոն ավելի լավն է, քան Մեսսին: Նա ավելի բազմակողմանի խաղացող է»,- ասել է աշխարհի ռեկորդակիրը պորտուգալական RTP հեռուստաալիքին:

Բոլտը երբեք չի թաքցրել Կրիշտիանոյի հանդեպ իր հիացմունքը: Նրանք լավ ընկերներ են: Նրան մշտապես դուր է եկել Ռոնալդուի հետ անցկացնել ազատ ժամանակը, ու նա դա շարունակեց անել նույնիսկ այն պարագայում, երբ 2009-ին ֆրանսիական L’Equipe-ն Ուսեյնին ճանաչեց տարվա լավագույն մարզիկ: «Ես այդ մրցանակը կտայի Ռոնալդուին: Նա հրաշալի խաղ է ցուցադրում, ու ես գիտեմ, որ դա շատ դժվար է»:

Օլիմպիական 6-ակի չեմպիոնը հանդիսանում է «Ռեալի» երկրպագու, ու մադրիդցիները մեկ անգամ չէ, որ նրան հայտնել են իրենց շնորհակալությունը: Օրինակ, 2009 թվականին «Ռեալը» հրավիրել էր Բոլտին, որպեսզի վերջինս խաղերից մեկի մեկնարկից առաջ կատարեր առաջին խորհրդանշական հարվածը:

Դրանից հետո նորից Բոլտի ու «Ռեալի» ճանապարհները խաչվել են: Օրինակ, անցած տարի Զագրեբում ճամայկացին մասնակցում էր թեթևաթլետիկայի մրցումների, իսկ դրա հաջորդ օրը «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խաղ ուներ Խորվաթիայի մայրաքաղաքում: Ճամայկացին ամբողջ թիմին հրավիրել էր իր մրցելույթին հետևելու, բայց կարողացել էր ներկայանալ միայն ակումբի նախագահ Ֆլորենտինո  Պերեսը, ով իր հետ բերել էր Ռոնալդուի անունով մարզաշապիկը՝ ստորագրված բոլոր խաղացողների կողմից:

Դիտել են: 475 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 1
1 REALfun   (12.08.2012 22:40)
vuuuuuuy RON jan tenum es qez inchqan marda sirummmmmmmm smile smile smile smile smile

Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz