Ալֆրեդո դի Ստեֆանո խոսել է Marca-ի ընթերցողների հետ - 22 Июля 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Հուլիս » 22 » Ալֆրեդո դի Ստեֆանո խոսել է Marca-ի ընթերցողների հետ
09:57
Ալֆրեդո դի Ստեֆանո խոսել է Marca-ի ընթերցողների հետ

Հերթական սեսիայի` Marca թերթի  հարց ու պատասխանի ժամանակ, խոսել է արքայական ակումբի նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն:Դոն Ստեֆանոն խոսել է կեղծավորության,Լուկե Մոդրիչի մասին և այն մասին,թե արժանի է արդյոք Իկեր Կասիլիասը <<Ոսկե գնդակին>>:


-Դուք չե
±ք կարծում,որ Ֆլորենտինո Պերեսը փոխել է իր մտքերը Zidane-ի և Pavón-ի մասին:

-Նա ոչինչ էլ չի փոխել:Ընդամենը խաղացոները,ովքեր գտնվում են թիմում,պետք է անընդհատ ցուցաբերեն բարձր մակարդակ:Ճիշտն ասած,հենց բարձր որակի խաղն է հնարավորություն տալիս ֆուտբոլիստներին մնալ Ռեալում:

-Բարև Ձեզ:Շատ մեծ պատիվ է Ձեզ հետ խոսելը:
Ինձ հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը Մադրիդի մարզիչի կեղծավորության մասին:Նաև ուզում եմ հարցնել,թե ինչու ենք մենք գնում ոչ բարձր մակարդակի խաղացողների(Խամիդ Ալտոնո,Ֆաբիո Կոենտրոա),երբ իսպանական ֆուտբոլը մեծ ծաղկում է ապրում:

-Այս հարցը ճիշտ կլինի,որպեսզի Դուք տաք գլխավոր մարզիչին:Նա օգտագործում է այն խաղացողներին,ում անհրաժեշտ է համարում:Անում է այդ ամենը նրա համար,որ թիմը հաղթի:Թիմի կառավարումը առաջին հերթին մտածում է թիմի հաջողությունների մասին:Եվ երբ նրանք ինչ-որ մեկին գնում են,ապա դա անում են այն բանի համար,որ թիմը հաղթի նորանոր կոչումներ:

-Դուք չե
±ք կարծում,դոն Ալֆրեդո,որ Ֆերնադո Գագոն կարող է պետք գալ Ռեալին:

-Գագոն լավ խաղացող է,բայց եթե նա պետք չէ մարզչական կազմին,ապա չեմ տեսնում իմաստ նրան թիմում ներգրավելու համար:Ես մարզիչ չեմ,բայց կարծում եմ,որ նման խաղացողից ոչ ոք չի հրաժարվի:

±նչ եք կարծում,Լուկա Մադրիչը Խավի Ալոնսոյի հետ մաիսին կարող է ավելի լավ խաղալ,քան Նուրի Շահինը:

-Ես այս հարցում ոչինչ չեմ կարծում,քանի որ  ես չեմ տեսել այստեղ Modrica-ին:

-Կցանականայի իմանալ,թե ինչ հատուկ ծեսեր ունեք խաղից առաջ:Ինչ էիք Դուք զգում Ռեալ-Բարցելոնա խաղից առաջ,երբ դուրս էիք գալիս թունելից:Դուք կարողացել եք այդ խաղից առաջ քնել:

-Մենք ունենք միայն մեկ ծիսակատարություն.միասին երգում ենք «os doce cascabeles» երգը:Թունելից դուրս գալուց առաջ մտածում էի այն մասին,թե ինչ ենք պարտավոր ցուցադրել:ինչ վերաբերվում է քնին,ապա,իրոք շատ դժվար է կաևոր խաղից առաջ քնելը:

-Կցանականյի լսել Ձեր համեմատականը այժմյան Ռելաի և անցած տարիների հավաքականների`50-ականների,60-ականների,70-ականների,80-ականների միջև:Հատկապես կուզենայի համեմատեք Բրազիլիայի 1970 թվականի կազմի հետ:

-
Ներկա Իսպանիայի հավաքականը 1970 թ.-ի Բրազիլիայից ուժեղ է:Նա խաղում է ավելի կոլեկտիվ ֆուտբոլ,քան այն ժամանակ:

-Դուք երիտասարդ հասակից համարու
±մ էիք Ձեզ մադրիդական:

-Երիտասարդ ժամանակ ես մի մարդ եմ եղել,ով Ռիվեր Փլեյտից էր:Երբ տեղափոխվեցի դարձա ամբողջովին մադրիդական:

-Ձեր կածիքը այն մասին,որ <<Ոսկե գնդակը>> պետք է ստանա դաշտում խաղացող ֆուտբոլիստներից մեկը,այլ ոչ թե դարպասապահը ուներ բացասական կողմ,քանի որ կառավարությունը Իկեր Կասիլիասին էր տեսնում այդ մրցանակին արժանի:Դուք իսկապես կարծու
±մ եք,որ դաշտում խաղացող ֆուտբոլիստը միայն կարող է արժանանալ այդ մրցանակին:

-Եթե նրանք իսկապես դժգոհ են իմ բառերց,ապա ես ոչինչ անել չեմ կարող:Ես միայն իմ կարծիքն եմ արտահայտել:Այո’,ես իսկապես կարծում եմ,որ <<Ոսկե գնդակը>> պետք  է ստանա դաշտում խաղացողը:Բայց դա չի նշանակում,որ ես չեմ հարգում դարպասապահներին:Շատ քիչ չափանիշներ կան,որոնցով հնարավոր է համեմատել դարպասապահին ֆուտտբոլիստի հետ:Թող դարպասապահների համար լինի առանձին մրցանակ:

-Ովքե
±ր են այն ֆուտբոլիստները մարզիչական տարիներին,ում հետ Ձեզ կապել է ճակատագիրը և ու±մ հետ է եղել  հետաքրքիր և ինչու±:

-
Միգել Պարդեսա,Մարտին Վակես,Մանուել Սանչիս,Էմիլիո Բուտրոգենյո և Մարիո Կեմպես:Նրանք անվանի ֆուտբոլիսներ էին:


-Ես կցանկանայի Ձեզ տալ մի քանի հարց:1.Ես կարծում եմ,որ մոտ ապագայում Մեսուտ Օզիլը կդառանա առանցքային գործիչ Ռեալում:Դուք կիսու
±մ եք իմ կարծիքը այդ մասին,թե շատերի նման կարծում եք,որ նա բավականաչափ ստաբիլ չէ:2.Կարո±ղ ենք մենք ներկա կազմով նոր սեզոնում շրջանցել Բարսելոնային:Ի±նչն է պակասում մեզ,որպեսզի մենք դառնանք լավագույններից լավագույնը:

-Օզիլը ֆանտաստիկ խաղացող է,բայց կարևորը թիմային խաղն է:Ոչ մի խաղացող չունի այնքան նշանակություն,որքան բոլորը միասին վերցրած:Խնդրում եմ չմոռանալ,որ խաղը խաղ է,բայց այնուամենայնիվ ես համոզված եմ,որ ներկայիս Մադրիդը կարող է հաղթել յուրաքանչյուր թիմի և կարող է հաղթահարել դժվարությունները:

-Ինչ եք կարծում Լեոնել Մեսսին կարո
±ղ է գրավել <<Ոսկե գնդակը>>:Լա±վ է Լեոնել Մեսսին գրվաի <<Ոսկե գնդակը>> թե± Քրիստիանո Ռոնալդուն:

-Շատ դժվար հարց է,քանի որ ես դատավոր չեմ:Ես միայն կարող եմ ասել,որ նրանք բարձր մակարդակի խաղացողներ են:


-Դոն Ալֆոնսո,շատերը այժմ կարծում են,որ <<Ոսկե գնդակին>> արժանի է Իկեր Կասիլիասը,բայց այս մրցանակը չեն տալիս արժանիքների համար ամբողջ տարվա,այն տալիս են լավագույն ֆուտբոլիստին:

-Ես միանգամայն համամիտ եմ Ձեզ հետ:Ես շատ մ հարգում Կասիլիասին:Նա շատ լավ դարպասապահ է,շատ մեծ նշանակություն ունի թիմի ր հավաքականի համար:

-Որտե
±ղ և ինչպե±ս եք անցկացնելու Ձեր արձակուրդները:

-Իսպանիայի ամենալավ վայրում`Մադրիդում:Մադրիդից ոչ հեռու Սանտիագո Բերնաբեյում:

-Ինպե
±ս եք Ձեզ զգոում:

-Հիասքանչ:Պատրաստ եմ դուրս գալ դաշտ:

-Դուք կցանկանայի
±ք  տեսնել Ռեալի դաշտում Դավիթ Սիլվային:

-Ես կցանկանայի Ռեալի դաշտում տեսնել բոլոր լավ ֆուտբոլիստներին,իսկ Սիլվան նրանցից մեկն է:Շնորհակալություն հարցերի համար:Մի շաբաթից ես կրկին կլինեմ ձեր տրամադրության տակ:
Դիտել են: 414 | Վարկանիշը: 5.0/2
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz