10 փաստ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչների մասին - 17 Апреля 2012 - Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Գլխավոր » 2012 » Ապրիլ » 17 » 10 փաստ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչների մասին
22:07
10 փաստ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչների մասին





«Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ դուրս է գալիս ՉԼ-ի կիսաեզրափակիչ, բայց այս անգամ Արքյական ակումբը հաղթական է տրամադրված: Արտուր Պետրոսյանը ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ ՉԼ-ի 2011/2012 մրցաշրջանի կիսաեզրափակիչների մասին, որորնցից առաջին երկուսը տեղի են ունենալու մոտակա երկու օրերի ընթացքում Մյունխենում և Լոնդոնում:

1. ՉԼ-ի այս առաջնություն «Բավարիան» և «Չելսին» երբեք չեն պարտվել տնային խաղերում, իսկ «Ռեալը» և «Բարսելոնան» արտագնա խաղերում:

2. Մադրիդի «Ռեալը» Մյունխենում երբեք հաղթանակ չի տոնել: ՉԼ-ի անցած 9 խաղերում, իսպանացիները 8 անգամ պարտվել են և մեկ անգամ հաղթել:

3. «Չելսին» միակն է կիսաեզրափակիչների մասնակիցներից, որ երբեք չի հաղթել ՉԼ: Նույնը կարելի է ասել նաև «Չելսիի» գլխավոր մարզիչ Դի Մատեոյի համար: Յուպ Հայնկեսը, Ժոզե Մոուրինյոն և Գվարդիոլան ամենաքիչը մեկ անգամ հասել են այդ հաջողությանը:

4. Վերջին վեց տարիների ընթացքում Հովարդ Վեբը վարել է «Բավարիայի» մասնակցությամբ 4 հանդիպում, որոնցում գերմանացիները մեկ խաղում հաղթել են, իսկ մնացած երեք խաղերում «Բավարիան» ոչ մի գոլի հեղինակ չի դարձել:

5. Այս պահին «Չելսին» և «Բարսելոնան» միմյանց դեմ խաղացել են 10 անգամ և յուրաքանչյուրը հաղթել է 3-երեքական անգամ:

6. Հենց «Ռեալի» և «Բավարիայի» միջև խաղերում է, որ գրանցվել է ՉԼ-ի պատմության ամենաարագ գոլը: 2007 թվականի մարտի 7-ին, Ռոյ Մակայը գոլի հեղինակ դարձավ 11-րդ վայրկյանին:

7. Երկու գոլի հեղինակ դառնալով «Միլանի» դարպասին արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց:

8. «Բարսելոնան» չի պարտվում վերջին 18 պաշտոնական հանդիպումներում:

9. Այս ՉԼ-ի խաղարկությունում ամենաշատը կանոները խախտել են Ռիբերիի նկատմամբ: 9 խաղերում նրա նկատմամբ կանոնները խախտել են 32 անգամ:

10. 48 տարի առաջ 1963/1964 մրցաշրջանում ՉԼ-ի կիսաեզրափակիչների պատմության մեջ ամենախոշոր հաղթանակը տոնել է «Ռեալը» հաղթեով «Ցյուրիխին» 6-0 հաշվով:


Դիտել են: 383 | Վարկանիշը: 0.0/0
Բոլոր Մեկնաբանությունները: 0
Մեկնաբանություն կարող են անել միայն գրանցված այցելուները։
[ Գրանցվել | Մուտք գործել ]
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz