Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Արքայական Ակումբի պատմությունը

Տեղեկատվություն

Անվանում՝ Real Madrid Club de Fútbol
Ակումբի
գույներ՝  սպիտակա-կապտավուն:
Հասցե՝
Avda. Concha Espina 1
28036 Madrid , Spain.
Հեռախոս՝
+34 913984300;
ֆաքս՝
+34 913984391
E-mail: internacional@realmadrid.es

18.03.1902 թ. հիմնվել է որպես Madrid FC:
1902 թ. Guindaleja Madrid –ը միանում է Madrid FC -ին:
1920 թ. վերանվանվում է Real Madrid FC-ի:
1938 թ. վերանվանվում է Real CF Madrid-ի:

«Ռեալ Մադրիդ» ակումբը պաշտոնապես ձևավորվել է 1902 թվականի մարտի 6-ին: Նույն թվականի մայիսին «Ռեալ Մադրիդը» նվաճում է իր բազմաթիվ գավաթներից առաջինը՝ Copa de la Gran Peca: 1905 – 1909 թթ ակումբի համար շատ պտղաբեր շրջան էր. այդ ընթացքում «Ռեալը» 4 անգամ նվաճում է Ալֆոնսո XIII թագավորի գավաթը, ինչը իրավունք է տալիս ակումբին այդ գավաթը ընդմիշտ պահել իր մոտ: 1912 թվականը ազդարարեց ակումբի զարգացման նոր փուլի սկիզբը, որը սկսվեց մարզադաշտը Օ'Դոննել տեղափոխելով և Սանտյագո Բեռնաբեու անունով երիտասարդ հարձակվողի ակումբ գալով: Մի քանի տարի հետո՝ 1920 թ. հուլիսի 29-ին, Ալֆոնսո XIII թագավորը ակումբին շնորհում է թագավորական ակումբի կոչում, իսկ 1923 թ. ապրիլի 29 Սիուդադ Լինեալում բացվում է ակումբի բազան, և այս իրադարձությունը նշվում է Իրունից ժամանած հյուրերի նկատմամբ տարած հաղթանակով: Մի տարի հետո՝ 1924 թ. մայիսի 17, բացվում է Կամպո դե Շամարտեն մարզադաշտը:

1929 թ. փետրվարի 10 «Ռեալ Մադրիդը» Բարսելոնայի «Եվրոպա» ակումբի հետ անց է կացնում իր առաջին հանդիպումը նորաստեղծ ազգային առաջնությունում և հաղթում 5:0 հաշվով: 1930 թ սեպտեմբերին 1-ին «Ռեալ Մադրիդը» ստանում է աշխարհի լավագույն դարպասապահ համարվող Ռիկարդո Սամոռայի ստորագրությունը: Դա իր արդյունքն է տալիս արդեն 1931 թ. ապրիլի 30, երբ «Ռեալը», դժվար հանդիպումների շարքից հետո, (որոնցից մի-քանիսը, այնուամենայնիվ վերջանում են պարտությամբ) նվաճում է Իսպանիայի առաջնության չեմպիոնի իր պատմության մեջ առաջին կոչումը: Մի քանի տարի անց՝ քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, ակումբի նախագահ Պեդրո Պարախեսը ակումբը վերականգնելու նպատակով հատուկ ժողով է հրավիրում: 1943 թ. սեպտեմբերի 15 գաղտնի քվեարկության արդյունքում Սանտյագո Բեռնաբեուն ընտրվում է ակումբի նախագահ: Իսկ հինգ տարի հետո՝ 1947 թ. դեկտեմբերի 14, բացվում է «Չամարտին» նոր մարզադաշտը:

50-ականների սկիզբը ակումբի պատմության մեջ նշանավորվեց լավ ժամանակաշրջանով: Դի Ստեֆանոյի ակումբ տեղափոխվելն ու նախագահ Բեռնաբեույի կանխատեսումները՝ այլ հանգամանքների հետ միասին, «Ռեալ Մադրիդը» դարձնում են էտալոն, որին ձգտում էին հավասարվել մյուս ակումբները: 1955 թ. հունվարի 4-ին «Ռեալ Մադրիդի» տնօրենների խորհուրդը որոշում է փոխել ակումբի հարազատ մարզադաշտի անունը, որն այդ օրվանից կրում է Սանտյագո Բեռնաբեույի անունը Սիուդադ Դեպորտիվայում ակումբի մարզական կառույցները բացվում են 1963 թ. մայիսի 18-ին: Իսկ 1966 թ. մայիսի 11 թիմը նվաճում է Եվրոպայի իր վեցերորդ Գավաթը: Եվրոպայի վեց Գավաթները, որոնցից հինգը նվաճվել են անընդմեջ հինգ տարվա ընթացքում, ռեկորդային էին: Դա չկարողացան կրկնել մյուս ակումբները՝ ոչ մինչ այդ, ոչ էլ հետո:

Հարյուրամյակի վերջին քարորդը նշանավորվում է մեծ փոփոխություններով ամբողջ երկրում, այդ թվում նաև ակումբում, որը ստիպված էր ադապտացվել ֆուտբոլում առկա նոր հոսանքներին, հատկապես խաղի եվրոպական խաղաոճի բազմաթիվ փոփոխություններին: 1978 թ. հունիսի 2-ին Մադրիդում վախճանվում է ակումբի նախագահը՝ Սանտյագո Բեռնաբեուն: Նրա հետնորդն է դառնում Լուիս դե Կարլոսը 1979 թ. օգոստոսի 31 անց է կացվում Սանտյագո Բեռնաբեույի անվան առաջին մրցաշարը: 1983 թ. դեկտեմբերի 4 հայտնի «Quinta del Buitre» հնգյակի (Բուտրագենյո, Միչել, Մարտին Վասկես, Սանչիս և Պարդեսա) առաջին խաղացողները իրենց դեբյուտը կատարեցին ոչ պակաս հայտնի Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ղեկավարությամբ: 1990 թ. մայիսի 30 «Ռեալ Մադրիդը» այդ հնգյակի հետ միասին անմոռանալի խաղաշրջան անցկացնելուց հետո նվաճեց Եվրոպական չեմպիոնների իր հինգերորդ անընդմեջ կոչումը: 20 ամիս հետո՝ 1992 թ. փետրվարին, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում սկսվում են վերականգնողական աշխատանքները : 1997 թ. հունիսի 14-ին ակումբը 27-րդ անգամ հաղթում է Իսպանիայի առաջնությունը, իսկ 1998 թ. մայիսի 20-ին նվաճում է Եվրոպայի յոթերորդ գավաթը: Նույն թվականի դեկտեմբերի 1-ին ակումբի տրոֆեյների սենյակի դարակների վրա է հայտնվում Միջմայրցամաքային երկրորդ գավաթը: 2002 թ. ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարում է այն, ինչ երկրպագուները վաղուց արդեն գիտեին՝ «Ռեալ Մադրիդը» հայտարարվում է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբ:

Նոր դարի սկզբին ակումբի նախագահի պաշտոնը ստանձնում է շինարարության մագնատ, մանկուց «Ռեալ Մադրիդի» երկրպագու հանդիսացող Ֆլորենտինո Պերեսը: Պերեսի գալով, Մադրիդ քաղաքի Կառավարությանը «Սյուդադ դեպորտիվա» մարզական բազայի վաճառքի օգնությամբ, «Ռեալը» մարում է իր բազմամիլիոնանոց պարտքերը: Դեռ նոր-նոր ստանձնլով նախագահի պաշտոնը, Պերեսը ամենամեծ թշնամուց՝ «Բարսելոնայից», գնում է նրա առաջատար Լուիշ Ֆիգուին: Հաջորդ տարի մադրիդցիների շարքերը համալրում է Զինեդին Զիդանը, ևս մեկ տարի հետո՝ Ռոնալդոն, ապա Դեվիդ Բեկհեմը: Պերեսը ի լուր բոլորին հայտարարում է մեծն դոն Սանտյագո Բեռնաբեույի գործը շարունակելու իր մտադրություւների մասին. ակումբի շարքերը ներգրավել սեփական սաներին ու միայն աշխարհի լավագույն խաղացողներին: Իր առաջին խաղաշրջանում Պերեսը նվաճում է Լա Լիգան, և այդ հաղթանակով սկսվում է վիթխարի նվաճումների նոր դարաշրջանը՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզում: Չեմպիոնների երկու Գավաթ, Եվրոպայի սուպերգավաթ, Միջմայրցամաքային գավաթ այսպիսին էին մադրիդյան «Ռեալի» հաջողությունները Պերեսի ղեկավարած տարիներին Նոր դարի սկզբին մադրիդյան «Ռեալում» կրկին հավաքվում է մի թիմ, որին արդեն համեմատում են հիսունականների ֆենոմենալ թիմի հետԵվ տարեց տարի ակումբը ավելի է հզորանում, տարեցտարի թիմը բազմապիսի տիտղոսներով ավելի մեծ ուրախություն է պարգևում իր երկրպագուներին:

Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz