Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












ԱԿՈՒՄԲԻ ՄԱՍԻՆ

     Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի պատմությունը

Ֆիգու, Բեքեմ, Զիդան, Ռոնալդո... Նրանք թիմին միացան 2000 - 2010 թվականների ընթացքում: Նրանք են եղել ակումբի կերտողները և  «Սանտիագո Բեռնաբեոյում» նրանք են հաղթել Չեմպիոնների լիգայի 9-րդ գավաթը:


Ֆլորենտինո Պերեսի  հրաժարականը.
2006 թվականի, փետրվարի 27-ին ակումբի նախագահ ` Ֆլորենտինո Պերեսը հրաժարական է տալիս: Նրա փոխարեն ակումբը գլխավորում է Ֆերնանդո Մարտինը, իսկ ամռանը նախագահական ընտրություններում հաղթում է Լուիս Գոմես Մոնտեհանոն, և պաշտոնապես գլխավորում ակումբը:

Ռոման Կալդերոնը հաղթում է ընտրություններում.
Այս նախագահական ընտրություններում 5 թեկնածու էր հավանում Արքայական ակումբի նախագահի աթոռին ` Ռոման Կալդերոնը, Խուան Պալասիոն, Խուան Միլգել Վիլլյարը, Լորենցո Սանզը, և Արտուրո Բալդասանոն: 2006 թվականի, հուլիսի 2-ին ակումբը հայտարարում է, որ նախագահ է ընտրվել Ռոման Կալդերոնը:

Կապելլոն վերադառնում է.
2006 թվականի, հուլիս 5-ին ակումբը կրկին գլխավորում է Ֆաբիո Կապելլոն: Իտալացի մասնագետը խնդրում է ակումբի ղեկավարներին, որպեսզի գնեն մի քանի ֆուտբոլիստերի. Արդյունքում թիմում են հայտնվում ` Ֆաբիո Կանավարոն, Էմերսոնը, Խոսե Անտոնիո Ռեյեսը, Վան Նիստելրոյը և Մահմադու Դիարրան: Իսկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ակումբը գնում է Մարսելոյին, Իգուայինին, և Գագոյին:

Պուշկաշի մահը.
2006 թվականի, նոյեմբերի 17-ին, 79 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տալիս, Արքայական ակումբի լեգենդներից մեկը ` Ֆրենց Պուշկաշը:

Պատվավոր անդամ ակումբում Ջոզեֆ Բլատեր.
Ակումբի պատվավոր նախագահ ` Ալֆրեդո Դի Ստեֆանոն Ոսկե մեդալով պարգեվատրում է ՖԻՖԱ-ի նախագահ Ջոզեֆ Բլատերին:, ում համարում է 80-ականների աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Չեմպիոնների լիգա.
Միասին մենք կարող ենք, միասին ենք համբերել քարոզաշավի, ակումբը ցանկանում է միավորել բոլոր երկրպագուներին, որպեսզի հավատան իրենց սիրելի թիմին: Այսպես ակումբը նվաճել է իսպանիայի առաջնության 30-րդ չեմպիոնական կոչումը: Արքայական ակումբը այդ կոչումը նվաճեց շատ տպավորից ` 3:1 հաշվով հաղթանակն տոնելով «Մալյորկայի» նկատմամբ: Սա Ռոման Կալդերոնի առաջին չեմպիոնությունն էր:

2008 թվական, Մարտի 6.
Այս օրը ակումբը նշեց իր 106 ամյակը: Սկսած իր գործարկումից, ակումբը միշտ էլ ունեցել է մեծ հաջողություններ, և նրան մարմնավորած ամենամեծ արժեքները: Ակումբը միշտ էլ մարտական է, և միշտ հարգում է իր մրցակիցներին ` անկախ նրանից «Բարսելոնան» է «Ատլետիկոն», թե մեկ-ուրիշը:

Ակումբը վերադառնում է նվաճելու Իսպանիայի առաջնությունը.
2007/08 մրցաշրջանը սկսվեց նոր մարզչի ղեկավարությամբ: Ակումբը գլխավորեց Գերմանացի ` Բեռնդ Շուստերը , որի միջոցող թիմը նոր դերակատարներ ձեռք բերեց: Ռոբինյո, Հայնցե, Ռոբբեն, Դրենտե, Սավիոլա, Մելցերդեր...Այս խաղացողներով համալրված ակումբը , սկսեց առաջին տեղով, իսկ երորրդ տուրում 5:0 հաշվով "ծեծ" տալով «Վիլյառեալին»: "Սերուցքայինները" առաջնությունը ավարտեցին ` վաստակելով 84 միավոր, և 36 գնդակ բաց թողեցին դարպասը, որը այդ մրցաշրջանում ամենաքիչն էր: Նրանք, նաև սահմանեցին նոր ռեկորդ Լա Լիգայում, ունենալով 80-ից ավել միավոր, որն 18 միավորով ավելի էր, քան նախորդ ռեկորդը, որը պատկանում էր «Բարսելոնային»:

Իսպանիայի սուպերգավաթի հաղթող.
Մինչ 2008/09 մրցաշրջանի սկիզբը, Արքայական ակումբը Իսպանիայի սուպերգավաթի մրցաշարում երկրորդ ` պատասխն հանդպումն է անցկացնում «Վալենսիայի» հետ, և կրկին հաղթանակ է տոնում: "Սերուցքայինները" այս անգամ 3:2 հաշվով կամային հաղթանակ են տանում "չղչիկների" նկատմամբ, և ընդհանուր 6:5 հաշվով հաղթելով «Վալենսիային», իրենց գլխավերևում են պահում Իսպանիայի սուպերգավաթը:

Ֆլորենտինո Պերեսի վերադարձը.
2009 թվականի, հունիսի 1-ին ակումբի նախագահ է կրկին դառնում ` Ֆլորենտինո Պերեսը, ոչ լուրջ մրցակցության: Ինպես նշվում էր լրատվամիջոցներում, Պերեսը հաղթել է երկրպագուների աջակցության շնորհիվ: Պերեսը կրկին եկավ նույն կարգախոսով ` "պայծառ լավատեսություն, և «Բարսելոնայի» հետ բոլոր խաղերում մեծ առավելություն": Նոր հետաքրքիր և ոգեշունչ անակնկալներով ծրագրերը սկսեցին «Միլանի» կիսապաշտպան Կակայի գնումով, որի համար վճարեցին ` 65.5 մլն եվրո: Երկրորդ գնումը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան է Կրիշտիանու Ռոնալուն, որի համար ծախսվեց 80 մլն ֆունտ "Այս տրանսֆերը դարձավ աշխարհի ամենաթանկ տրանսֆերը", այնուհետև հետևեց Բենզեմայի, Ալոնսոյի գնումները, որոնց համար Արքայական ակումբը միասին վճարեց 45 մլն ֆունտ: Պերեսը եկել է, որպեսզի ստեղծի Զիդանների, Բեքեմների, Ռոնալոների գալակտիկոսը, և թե նրա մոտ ինչպես կստացվի, կիմանանք մոտակա տարիների ընթացքում...
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz