Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












ԿԱՆՈՆՆԵՐ

Ընդհանուր դրույթներ .


MadridiReal.com-ը հայալեզու ինտերնետ կայք է նվիրված «Ռեալ Մադրիդ» իսպանական ֆուտբոլային ակումբին:

MadridiReal.com-ը շահույթ չհետապնդող նախագիծ է, որի նպատակներն են.
- Միավորել «Ռեալ Մադրիդի» հայալեզու երկրպագուներին
- «Ռեալ Մադրիդի» հայալեզու երկրպագուների համար տեղեկատվություն ստանալու հնարավորություն ստեղծելը,
- «Ռեալ Մադրիդի» հայալեզու երկրպագուների համար հաղորդակցվելու` քննարկումների մասնակցելու և սեփական կարծիքն արտահայտվելու համար հնարավորություն ստեղծելը,

MadridiReal.com-ին կարող են անդամակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբով՝ անկախ այլ ակումբների նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ազգությունից, քաղաքացիությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից:

MadridiReal.com-ը պրոպագանդում է միայն «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, սակայն ողջունում է Հայաստանում գործող բոլոր այլ կառուցողական ֆան-շարժումների գործունեությունը (արտասահմանյան և հայկական ֆուտբոլի հետ կապված) և պատրաստ է համագործակցության:

1. Մասնակիցների իրավունքները


1.1. Մասնակցել քննարկումներին և կայքի գործունեությանը`

• Կատարել գրառումներ
• Ստեղծել թեմաներ
• Մասնակցել հարցումներին
• Կայքին տրամադրել հոդվածներ, թարգմանված նյութեր

1.2. Պահանջել մյուս մասնակիցներից սույն կանոնադրության դրույթների պահպանումը: 

1.3. Բողոքարկել ղեկավարության գործողությունները սահմանված համապատասխան թեմայում:

1.4. Կատարել սույն կանոնադրությանև չհակասող ցանկացած գործողություն:

2. Մասնակիցների պարտականությունները


2.1. Գրանցվելով կայքում մասնակիցը պարտավոր է ծանոթանալ սույն կանոնադրությանը և պահպանել դրա դրույթները:

2.2. Գրացնման ժամանակ կատարել պարտադիր հրահանգները և նշել իրական տվյալներ: Մուտքագրված ինֆորմացիայի գաղտնիությունը երաշխավորվում է ղեկավարության կողմից:

2.3. Հարգալից վերաբերվել քննարկման բոլոր մասնակիցների նկատմամբ:

2.4. Թեմա ստեղծել դրա բովանդակությանը համապատասխան բաժնում, ինչպես նաև համոզվել, որ նման թեմա արդեն գոյություն չունի` օգտվելով որոնման համակարգից:

2.5. Թեմաների շրջանակներում չշեղվել քննարկման առարկայից, ինչը կորակվի որպես ֆլուդ` առաջացնելով համապատասխան հետևանքներ:

2.6. Որոշակի աղբյուրներից մեջբերում անելիս պարտադիր տեղադրել համապատասխան հղումը:

2.7. Հայերեն լեզվով գրառումները կատարել բացառապես հայատառ:
Համապատասխանաբար ռուսերեն և անգլերեն լեզվով գրառումները կատարել ռուսերեն և անգլերեն տառերով:

2.8. Ենթարկվել ղեկավարության հրահանգներին: Դրանց հետ համաձայն չլինելու դեպքում դրանք կարող են բողոքարկվել համապատասխան թեմայում:

3. Հակականոնադրական արարքներ


3.1. Կանոնադրության դրույթները, ղեկավարության հրահանգները չկատարելը:

3.2. Մասնակիցների դեմ ուղղված վիրավորական կամ ծաղրական գրառումներ:

3.3. Ռեալ Մադրիդ ակումբի ղեկավարության, մարզչական անձնակազմի կամ խաղացողների նկատմամբ ակնհայտ վիրավորական գրառումներ կատարել:

3.4. Ընտրել ակնհայտ վիրավորական, ցենզուրայից դուրս, գովազդային բնույթի, ինչպես նաև ակումբի անվանումը և խաղացողների անունները կրկնօրինակող ծածկանուններ:

3.5. Կրկնակի գրանցում. ամեն անձ իրավունք ունի ներկայանալ մեկ ծածկանվամբ:

3.6. Հայհոյանքներ և վիրավորանքներ պարունակող գրառումներ, թեմաներ, ստորագրություններ:

3.7. Գովազդային բնույթի գրառումներ, թեմաներ, ստորագրություններ:

3.8. Միայն մեծատառերով բառեր պարունակող գրառումները, ստորագրություններ, թեմայի անվանումներ:

3.9. Դժվար ընթեռնելի գրառումներ` կապված գրառման ձևավորման հետ:

3.10. Այլ արարքներ, որոնք ղեկավարության կողմից կորակվեն որպես հակականոնադրական:

4. Ղեկավարության իրավունքները


4.1. Ղեկավարության անդամները իրավունք ունեն կատարել զգուշացումներ և կիրառել պատժամիջոցներ հակականոնադրական արարքներ թույլ տված մասնակիցների նկատմամբ:

4.2. Հեռացնել, արգելափակել կանոնադրությունը կոպտորեն խախտող մասնակիցներին:

4.3. Փոփոխել մասնակիցների անձնական տվյալները` դրանց` կանոնադրությանը հակասելու դեպքում:  

4.4. Փոփոխել, ջնջել, տեղափոխել կանոնադրությանը չհամապատսխանող գրառումները, թեմաները, հարցումները: 

4.5. Կատարել տեխնիկական հնարավորությունների սահմաններում այլ պատժամիջոցներ և սահմանափակումներ:


4.6. Կատարել այլ գործողություններ, որոնք ուղղված են սույն կանոնադրության դրույթների ապահովմանը:

4.7. Ղեկավարությունը իրավունք ունի ցանկացած արարք, որը ուղղակիորեն չի նշված սույն կանոնադրության մեջ որակել հակականոնադրոկան` կանոնադրության ընդհանուր նպատակներին և դրույթներին չհամապատասխանելու ուժով: Նման որակումները կարող են բողոքարկվել համապատասխան թեմայում:

4.8. Ղեկավարության անդամները սույն կանոնադրությամբ սահմանված գնահատողական հասկացություները գնահատում են սեփական համոզմունքով: Նրանց գնահատականները և մեկնաբանությունները կարող են բողոքարկվել համապատասխան թեմայում: 

5. Ղեկավարության պարտականությունները


5.1. Ղեկավարությունը պարտավոր է պահպանել սույն կանոնադրության դրույթները և գործել դրանց շրջանակներում:

5.2. Պարզաբանել որոշումները և պատասխանել բողոքներին համապատասխան թեմայում կամ նամակների միջոցով:

5.3. Առաջնորդվել մասնակիցների իրավահավասարության սկզբունքով, զերծ մնալ խտրականության ցանկացած դրսևորումներից:

Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz