Real Madrid
Բարև ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ կամ ԳՐԱՆՑՎԵԼ






















ՌԵԱԼ           ՄԱԴՐԻԴ

                                                                                    












Իկեր Կասիլյաս

Խաղային համարը 1
Խաղային օղակը Դարպասապահ
Ծննդյան թիվը 20.05.1981
Հասակը 185 սմ
Քաշը 70 կգ
Քաղաքացիությունը Իսպանիա
Պայմանագրի սկիզբ 1999
Պայմանագրի ավարտը 2017
Ձեռք բերման գինը Սեփական սան

Ուղիղ 12 տարի առաջ Իկեր Կասիլյասը առաջին անգամ պաշտպանեց «Ռեալի» հիմնական թիմի դարպասը՝ «Ատլետիկ Բիլբաոյի» հետ խաղում: Դարպասապահը ակումբի ակադեմիա է ընդունվել 1990 թվականի հուլիսի 1-ին և 1999 թվականի սեպտեմբերի 12-ին միացել է առաջին թիմին՝ լինելով ընդամենը 17 տարեկան: Դա մի խաղացողի ծնունդ էր, որին սիրում ու հարգում են բոլոր երկրպագուները ու խաղընկերները՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս:

Խաղացողը գիտեր, որ առաջին թիմի հետ Բիլբաո մեկնելը իր համար մեծ նշանակություն ուներ ու փորձեց այդ պահի կարևորությունից անկախ խաղալ և՛ հուսալի, և՛ ցուցադրել իր փայլուն ունակությունները: Բոդո Իլգների հիվանդությունը ու Բիզարիի վնասվածքը պատանի խաղացողին թույլ տվեցին դուրս գալ հիմնական կազմում, ու նա պատվով դուրս եկավ իրավիճակից: Իկերին մեծ ճնշումից ազատելու համար թիմի ավագ Ֆերնանդո Հիերոն այդ խաղում իր վրա էր վերցրել ազատ հարվածները կատարելու պարտականությունը: Այդ խաղում Իկերը ընդունեց երկու գոլ, բայց հենց նրա փայլուն խաղի շնորհիվ թիմը ավելի շատ գոլ բաց չթողեց ու վերջիվերջո մեկ միավոր տարավ «Սան Մամեսից»:

«Դա իմ լավագույն ֆուտբոլային հիշողությունն է»,- ասում է Իկերը,-«Սեգունդա Բ դիվիզիոնի փլեյ-օֆֆը «Ռեալ Մադրիդ Ց-ի» կազմում խաղալուց անմիջապես հետո ես մեկնել եմ Սան Մամես առաջին թիմի հետ: Կարող եք պատկերացնել, թե ինչ տարբերություն կար. առաջինում խաղը լուսաբանում էին ընդամենը 3 լրագրող, իսկ երկրորդում մի ամբողջ 50 հոգի. սկզբում խաղում էինք 500 հոգու ներկայությամբ, իսկ հետո միանգամից 50,000: Դա հզոր փոփոխություն էր»:

12 տարի, 576 պաշտոնական խաղ «Ռեալի» կազմում, 124 խաղ որպես թիմի ավագ... Կասիլյասին արդեն ինչ որ բանով չես վախեցնի: Նա 422 խաղ է անցկացրել Լա Լիգայում, ինչի արդյունքում նա դարձել է առաջնության պատմության մեջ 6-րդ ամենաշատ խաղ անցկացրած խաղացողը, իսկ նրանից առաջ գտնվող Պայո Խենտոն խաղացել է ընդամենը 6 խաղ ավելի, քան Իկերը:

⇒ ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
2 Չեմպիոնների լիգայի գավաթ (2000, 2002)
2 Միջմայրցամաքային գավաթ (1998, 2002)
4 Լա Լիգայի տիտղոս (2001, 2003, 2007, 2008)
1 Copa del Rey (2011)
1 Եվրոպայի սուպերգավաթ (2002)
3 Իսպանիայի սուպերգավաթ (2001, 2003, 2008)
1 Մ15 տարեկանների աշխարհի առաջնության գավաթ (1995)
⇒ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
1 Աշխարհի առաջնության գավաթ (2010)
1 Եվրոպայի առաջնության գավաթ (2008)
1 Մ20 տարեկանների աշխարհի չեմպիոն (1999)
1 Մ15 տարեկանների Եվրոպայի չեմպիոն (1995)
1 Մ16 տարեկանների Եվրոպայի չեմպիոն (1997)
1 Meridian Cup (1999)
⇒ ԱՆՀԱՏԱԿԱՆ
1 Բրավոյի մրցանակ (2000)
1 Սամորայի մրցանակ (2008)
3 IFFHS-ի վարկածով աշխարհի լավագույն դարպասապահ: 2008, 2009, 2010
1 Ոսկե ձեռնոց (2010)
Գովազդ
Հաջորդ Խաղը

ՉԼ, 1/4-րդ եզրափակիչ, 09.04.2013, 22:45 «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտ
Ուղիղ եթեր - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

VS

ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ

                

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Նախորդ Խաղը

Լա լիգա, 30-րդ տուր, 06.04.2013, 20:00 «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ
Կրկնություն - ՄԱԴՐԻԴԻ ՌԵԱԼ TV

5:1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

                    

ԼԵՎԱՆՏԵ

Մրցաշարային Աղյուսակ

S
Թիմեր
Խ
Մ
1 Բարսելոնա 30 78
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 30 65
3 Ատլետիկո Մադրիդ 30 62
4 Ռեալ Սոյեդադ 3051
5 Վալենսիա 3049
6 Մալագա
3047
7 Բետիս 3047
8 Խետաֆե
3044
9 Ռայո Վալեկանո 3040
10 Լևանտե 3039

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

՚
Մենք` Facebook-ում
Մուտքի Վահանակ
Հրապարակել
Մինի Չատ
Որոնել Կայքում
Կայքի Այցելուների Քանակը

Free Website Counter


Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0


www.MadridiReal.com | Բոլոր իրավունքները պաշտպանված են| © 2016
Նյութերը պատճենահանելու դեպքում հղումը`www.MadridiReal.com-ն պարտադիր է:

Конструктор сайтов - uCoz